Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ։
Ազգային ժողովին ներկայացվել են երևանյան հանդիպումների մանրամասները։ Նախագահ Հարությունյանը և պատվիրակության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին և դրանց ազդեցությանը Արցախի վրա։
Պատասխանելով հարցերին՝ նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի իշխանությունները հավատարիմ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ