Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահ առաքելության առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը»․ Էդուարդ Աղաջանյան

Հոկտեմբեր 18,2022 20:24

«Կրկնեմ այն, ինչ ասել եմ իմ հարցազրույցի ժամանակ։ Նախքան տվյալ գնահատականին հանգելը՝ ես կարեւորել եմ արձանագրել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում ՀՀ զինված ուժերն այդ տարածքների (նկատի ունի՝ Արցախի․-հեղ․) նկատմամբ վերահսկողություն չունեն, եւ սա փաստ է։ Հետպատերազմյան ժամանակահատվածում ՀՀ-ն աննախադեպ ֆինանսական օգնություն է տվել Արցախին եւ շարունակելու է տրամադրել, սակայն կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը հավասարեցնել ռազմական եւ անվտանգային երաշխիքներին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով իր հայտարարությանը, որ ՀՀ-ն այլեւս չունի ռեսուրս՝ ապահովելու Արցախի անվտանգությունը, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նա հավելեց․ «Այս առումով կարծում եմ, որ պետք է արձանագրել, որ այո, ռուս խաղաղապահ առաքելության առկայությամբ է պայմանավորված արցախցիների անվտանգությունը, եւ այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության ներգրավվածությանն այս գործընթացին, ապա ես արձանագրել եմ այդ ներգրավվածության կարեւորությունը եւ ՀՀ դիվանագիտության այն ջանքերը, որոնց արդյունքում ներգրավվածությունը պետք է լինի հնարավորինս խորը եւ համապարփակ։ Կարծում ենք՝ սա է հարցի լուծման կարեւոր եւ իրատեսական ճանապարհը, եւ այս ուղղությամբ մենք աշխատում ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31