«Ուրախ ենք այն դրական ներգրավվածության համար, որ ԱՄՆ-ն և համանախագահները ցույց են տալիս»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ բացի կոչերից՝ Արևմուտքն ի՞նչ մեխանիզմներով կարող է աջակցել ՀՀ-ին:
Նորվեգիայի ԱԳ նախարարը նշեց՝ Նորվեգիայի պես երկրները նախընտրում են ԵԱՀԿ-ի պես կազմակերպությունների և ՄԱԿ-ի հետ համագործակցելը ու շարունակեց. «Այս քննարկման կարևոր բաժինը եղել է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը, ուստի մենք դա որպես կարևոր հարց ենք բարձրացրել այս տարի սեպտեմբերի 15-ին: Նորվեգիան ԵՄ անդամ չէ, սակայն շատ ակտիվ ենք ԵԱՀԿ շրջանում և Մինսկի խմբում: ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն իրավիճակի գնահատման հարցում կանխարգելիչ է, որպեսզի երկու մշակույթներն իրար հետ աշխատեն՝ որպես խմբային աշխատանք: Մենք պատրաստակամ ենք, և սա կարևոր է: Այս նոր նախաձեռնությունը շատ կարևոր է հակամարտության հանգուցալուծման հետ կապված հարցում և նաև այն բոլոր առաջարկների հետևում է կանգնած, որոնք արվել են ԵԱՀԿ-ի գնահատման համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ