Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանություն «Իմ քայլի»  և «Լույսի» միջև

Հոկտեմբեր 18,2022 19:38

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ «Իմ քայլը»  խմբակցության անդամ  Աշոտ Սարգսյանի և «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև, ինչը հետևեց Անի Խաչատրյանի ելույթին, որ վերաբերվում էր  «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը և Լևոն Հովհաննիսյանի անվան գիտահետազոտական ինստիտուտը  միացման ձևով վերակազմակերպելուն:

«Շատ ընկերներիս հետ համաձայն եմ, էդ պաթոսը, որ չլինի, լուրջ եմ ասում, էս գործը էնքան արագ կգնա: Հիմա, տիկին Խաչատրյան, ուղիղ քեզ եմ հարցնում»,- ասաց Աշոտ Սարգսյանը: «Ի՞մ պաթոսի մասին եք խոսում, ներողություն ձեր բամբասանքների մասին չսկսեմ խոսել»,- զուգահեռ արձագանքեց Անի Խաչատրյանը:

«Սպասի, կխոսանք, էս նկարները, որ ցույց են տալիս, էստեղ նստածներիցս ո՞ր մեկը իր հարազատին կտանի բուժելու: Պետք է իրերը իրենց անուններով կոչել, եթե մենք պատրաստ չենք մեր հարազատներին տանել էստեղ բուժելու, ուրեմն պետք է վերամիավորում անել, և պետք չի դրա անունը դնել փակել: Տիկին Խաչատրյան ջան, պետք չի, վերամիավորումը դա հիմնարկ փակել չի, մանավանդ որ փաստացի ասվեց, որ աշխատակիցները չեն ազատվում աշխատանքից: Պարզապես վերամիավորում է, որից շահում են բոլորը»,-ասաց Սարգսյանը:

«Ի դեպ, դուք էլ էիք այս գործելաոճը համարում ժանտախտ»,-խոսքի տակ չմնաց Անի Խաչատրյանը:

«Եկեք ավելի պարզ խոսենք, որ գործելաոճի. միավորման, այո, վերամիավորումն առանց բարեփոխման առողջապահությունը ոտքի չես հանի»,-ավարտեց Սարգսյանը:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31