Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցելու հարցեր են, ես վճիռ չունեմ»․ Դեյվիդ Փրայսը՝ Թուրքիայի՝ ՀՀ-ից «միջանցք» պահանջելու մասին

Հոկտեմբեր 18,2022 18:36

ՀՀ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը, անդրադառնալով հարցադրմանն այն մասին, որ Ադրբեջանից բացի՝ ՀՀ-ից «Զանգեզուրի միջանցք» է պահանջում նաեւ Թուրքիան, եւ ո՞րն է ԱՄՆ-ի դիրքորոշումն այս առիթով, նշեց․ «Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ մեր գործընկերը, եւ որոշ մոտեցումներում ունենք նաեւ տարբերություններ։ Համենայն դեպս, արտաքին հարաբերությունների վերաբերյալ  մեր մոտեցումը դա է։ Կոնկրետ հարցերը բանակցությունների հարցեր են։ Ես որեւէ դատողություն այս պահին անել չեմ կարող, վճիռ՝ եւս, բայց եւս մեկ անգամ կարող եմ վերահաստատել մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին եւ այն քննարկումներին, որոնք երկկողմանի եւ եռակողմ ձեւաչափերում այս պահին ընթանում են մեր եվրոպացի գործընկերների հետ։ Շատ բան կա քննարկելու, եւ դա պետք է անել խաղաղ, բարի կամքով։ Վստահ եմ, որ մեր երկիրն ակտիվ գործընկեր կլինի այդ գործընթացում»։

Հարցին՝ ԱՄՆ-ն պատրա՞ստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել ՀՀ-ին եւ դրա համար ակնկալո՞ւմ է, որ ՀՀ-ն պետք է փոխի արտաքին քաղաքական կուրսը եւ հարաբերությունները թուլացնի դաշնակից ՌԴ-ի հետ, Փրայսը պատասխանեց․ «ԱՄՆ-ն պատրաստ է ներգրավվել բազմակողմանի եւ երկկողմանի բանակցություններում։ Մինսկի խմբի մեր համանախագահողի դերը մենք լրջորեն ենք ընկալում եւ հասկանում ենք, որ քաղաքական անվտանգության իրականությունը տարածաշրջանում ենթարկվել է լուրջ փոփոխությունների։ Անդադար քննարկումներ են պահանջվում։ Մեր երկրիրը պատրաստակամ է իր աջակցությունը հայտնելու։ Չենք ուզում, որ որեւէ կողմ ստանձնի նախապես կանխորոշված դեր։ Հակառակը, մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա։ Դա երկկողմանի պատասխանատվություն է, որը ստանձնել է նաեւ ԱՄՆ կոնգրեսը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31