Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Ավինյան, կոնդեցին ձեր՝ ոչնչի հետ կապ չունենալու արդյունքում, մեղմ ասած,  ձեզ ատում է». Անի Խաչատրյան

Հոկտեմբեր 18,2022 18:22

«Պարոն Ավինյան, կոնդեցին ձեր՝ ոչնչի հետ կապ չունենալու արդյունքում, մեղմ ասած,  ձեզ ատում է, մի քիչ չակերտներում էլի, էս բուժհաստատությունները փակելու արդյունքում, էլի: Պարոն Ավինյան, էս ամենի արդյունքում մեղավոր ճանաչում են ձեզ, պարոն Ավինյան, այնինչ մեղավորի աթոռին ուրիշ մարդ պետք է նստի: Պարոն Ավինյան, այս ամբիոնից մի քանի տարի առաջ լսել ենք, չէ՞, «դեմն առեք» արտահայտությունը: Պարոն Ավինյան, դեմն առեք այս աղետալի, այս ժանտախտային գործելաոճի, որովհետև դուք եկել եք փրկելու այս իրավիճակը, իրոք, դուք եկել եք փրկելու: Ես լիահույս եմ»,-այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին դիմեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Այդ պահին մեկ այլ փոխքաղաքապետ՝ Գևորգ Սիմոնյանը, ներկայացնում էր «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրությունը հաստատելու և Լևոն Հովհաննիսյանի անվան գիտահետազոտական ինստիտուտը ՊԲԸ-ին միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը:

Քննարկվող հարցի վերաբերյալ Անի Խաչատրյանն ասաց. «Մի քանի օր առաջ առողջապահության վարչության պետի հետ խոսակցության ժամանակ, պարոն Ասատրյանն ասաց՝ մի գուցե էդ կառուցվող շենքերի լենթերը մենք չկտրենք, պարոն Ասատրյան ջան, վստահաբար դուք չեք կտրելու: Ամենեւին չեմ մոտեցել ամբիոնին, որ կրկնվեմ, խնդրեմ նորից, որ ձեր նախկին աշխատատեղի հայտնի ժանտախտային գործելաոճը մի տելեպորտ արեք քաղաքապետարան: Ցավոք սրտի՝ դա արեցիք: Չեմ մոտեցել, որ նորից խնդրեմ, որ մի փակեք բուժհաստատությունները, սպորտդպրոցները, պոլիկլինիկաներում կադրային ջարդ մի արեք: Անիմաստ է: Դա ձեր գործելաոճն է: Չեմ հիշում ձեր ընտրվելուց հետո որևէ բանի՝ բուժհաստատության, սպորտդպրոցի վերամիավորում չգա, ու դրա արդյունքում մարդիկ չտուժեն: Պարոն Սիմոնյան, փառք Աստծո, որ ԶԱԳՍ-ը ձեր կուրացիայի տակ չէ, քանի որ վստահ եմ, որ ԶԱԳՍ-ն ու  թաղման բյուրոն էլ էիք միավորելու, դարձնելու մի հիմնարկ»:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31