Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր»․ Դեյվիդ Փրայս

Հոկտեմբեր 18,2022 17:34

«Շնորհակալ եմ ՀՀ ազգային ժողովին՝ արդյունավետ քննարկումների, անկեղծ հյուրընկալության համար, ինչպես եւ ակնկալում էինք։ Մենք առաջին անգամ հանդիպումներ ենք ունեցել թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019թ․-ին, եւ ակնհայտ էր, որ օրենսդիր կառույցներն իրարից սովորելու մեծ հնարավորություններ ունեն։ Մենք երկկուսակցական հանձնաժողովի անդամներ ենք եւ ողջ աշխարհում աշխատում ենք զարգացող ժողովրդավարության հետ։ Նպատակն է լավագույն փորձով փոխանակվելը, եւ սա շատ լավ նկարագրում է այն հարաբերությունները, որոնք ունենք Հայաստանի խորհրդարանի հետ դեռեւս շատ վաղ ժամանակաշրջանից»,-ՀՀ ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը։

Նա նշեց, որ հայաստանյան այցի համար նախապատրաստվել են․ «Գիտենք, որ ծանր ժամանակներում ենք եկել ՀՀ-ի եւ տարածաշրջանի համար։ Հասկանում ենք, որ ողբերգական դեպքեր են տեղի ունեցել։ Հակամարտության զոհերի հիշատակը դեռեւս վառ էր, երբ նոր բռնկում տեղի ունեցավ։ Ասեմ, որ ԱՄՆ-ի կողմից երկկուսակցական, երկպալատական ջանքեր են ներդրվում մասնավորապես գերիների վերադարձի ուղղությամբ։ Մենք դեմ ենք ներխուժմանը, որը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածք եւ պահանջում ենք, որ Ադրբեջանը վերադառնա ելման դիրքեր։ Մենք նաեւ հասկանում ենք, որ դեր ունենք խաղալու։ ԱՄՆ-ն դեր ունի մասնավորապես ուղղորդելով միջազգային համայնքին՝ այս երկարատեւ հակամարտության համար կարգավորված լուծում ապահովելու համար։ Մենք քննարկում ենք ԱՄՆ-ի դերն ու հնարավորությունները»։

Դեյվիդ Փրայսը շեշտեց, որ ՀՀ-ն ժողովրդավարության զարգացմանն ուղղված հանձնառություն ունի․ «Կարեւոր է, թե ինչ է տեղի ունենում ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում, որովհետեւ այդ ընթացքում մարդկանց ցանկությունները փոխակերպվում են ռազմավարություններով։ Այն, ինչ արել է ՀՀ ԱԺ-ն՝ հակակոռուպցիոն բարեփոխումներ, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ, մեծապես գնահատելի է։ Մենք հպարտ ենք, որ կոնգրեսն այստեղ եւս ձեռքբերում ունի, որովհետեւ կարողացել ենք հենքեր ստեղծել՝ որոշ հաջողված ընտրական գործընթացների համար։ Մենք պատրաստ ենք հաջորդ սերնդի հետ էլ գործակցել։ Ի դեպ, մենք սպառնալիքներ ենք տեսնում նաեւ ԱՄՆ ժողովրդավարության հանդեպ, որոնք երբեւէ չէինք ակնկալում տեսնել։ Բայց դրանք կան, եւ երբեք չի կարելի թերագնահատել սպառնալիքների հնարավորությունը։ Պետք է սթափ լինել ու միմյանց աջակցել»։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Դեյվիդ Փրայսն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումն ու նշել ադրբեջանական ստորաբաժանումների՝ անհապաղ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31