Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին ապաքրեականացման հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը

Հոկտեմբեր 18,2022 17:08

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Ինչպես նշեց պաշտպան Արամ Օրբելյանը, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որի շրջանակում Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 01․08․2003 թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքով, որն այս տարվա հուլիսի 1-ից այլևս ուժը կորցրել է։ Այսպիսով, Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած հոդվածներն իրավական ուժ չունեն և դադարել են գոյություն ունենալ, իսկ մեղադրանքի բացակայության պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման։ Արարքը ապաքրեականացնող և անձի վիճակը բարելավող օրենքն ունի հետադարձ ուժ և կիրառվում է նախկին հարաբերությունների վրա։

«Երբ քրեական օրենքը ճանաչվում է ուժը կորցրած, նշված դեպքի նկատմամբ ոչ թե պետք է կիրառել քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը, այլ 9-րդ հոդվածը, համաձայն որի, ուժը կորցնելու հանգամանքին տրվում է հետադարձ ուժ և նախատեսվում է, որ օրենքը ուժը կորցրել է սկզբից։ Առկա պայմաններում քրեական գործը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման», – ընդգծեց Օրբելյանը։

Մեղադրող կողմի կարծիքով՝ նոր օրենքը կիրառելու հիմքեր չկան, որովհետև հանցանքի ապաքրեականացում տեղի չի ունեցել, և առաջադրված մեղադրանքը շարունակում է ուժի մեջ մնալ։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությանն անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ սույն գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնելիս։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31