Ալբանիայի Դյուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը նվաճեց մինչեւ 20 տարեկանների չեմպիոնի կոչումը:
Մեր ծանրորդը թեեւ պոկում եւ հրում վարժություններում արձանագրեց, համապատասխանաբար, 134 եւ 167 կգ եւ արժանացավ առանձին վարժություններում արծաթե մեդալի, սակայն այս ցուցանիշները կայուն մրցելույթների արդյունք էին, ինչի հետեւանքով Գոռ Սահակյանը երկամարտի 301 կգ արդյունքով նվաճեց իր տարիքային խմբի 67 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ