Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստացվում է` Պոլիտեխնիկը պետք է միանա Ագրարայինի՞ն, Կառավարման ակադեմիան՝ Կոնսերվատորիայի՞ն․ Ցոլակ Ակոպյան

Հոկտեմբեր 18,2022 16:55

ԿԳՄՍ փոխնախարարն ու վարչապետի խորհրդականն օրերս հանդիպել էին Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարության հետ եւ որոշ դիտարկումներ արել՝ հղում անելով QS և Times Higher Education-ին։ Թեմայի վերաբերյալ մի գրառում էլ Դանիել Իոաննիսյանն էր ֆեյսբուքում արել մասնավորապես նշելով․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ աշխարհի ռեյտինգով 12873-րդ տեղում գտնվող հաստատությունը բողոքում է, որ իրեն միացնում են նույն ռեյտինգի 8845-րդ հորիզոնականի հաստատությանը»։

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից։ «Ի պատասխան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ հոկտեմբերի 14-ին կայացած գիտական խորհրդի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչի կողմից հնչեցրած բուհերի վարկանիշավորման Webometrics /Ranking Web/ համակարգի մասին տեղեկատվությանը նշենք, որ Webometrics-ը բուհերի կայքերի հիման վրա կատարվող վարկանիշավորում է կամ պարզապես կայքերի վարկանիշավորում. Ranking Web՝ այսպես է համակարգի անվանումը, որի պաշտոնական էջում նշված է, որ բուհի դիրքը վարկանիշային սանդղակում բարելավելու լավագույն ռազմավարությունը բուհի կայքում առկա վեբբովանդակության քանակի ավելացումն է եւ դրա որակի բարելավումը։ Best strategy to improve your rank is to increase quantity and quality of your webcontents՝ Կշարունակենք բարելավել մեր համալսարանի կայքը։ Բայց, քանի որ այն հիմք է վերցվում ԿԳՄՍ նախարարության կողմից բուհի գործունեությանը, որակին գնահատական տալու, առավել ևս բուհերի միավորման սցենարները հիմնավորելու համար, ուրեմն՝ ստացվում է, որ Պոլիտեխնիկը պետք է միանա Ագրարայինին, այլ ոչ թե հակառակը։

 Ազգային դիրք/ Միջազգային դիրք

5          6941    Armenian National Agricultural University

8          9286    National Polytechnic University of Armenia

Ճարտապետաշինարարականը պետք է միանա Բրյուսովին,

9          12873  Brusov State University

10        13421  National University of Architecture and Construction of Armenia

Կառավարման ակադեմիան պետք է միանա Կոնսերվատորիային,

15        17927  Yerevan Komitas State Conservatory

19        20298  Public Administration Academy of Armenia

 Թերեւս, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտն էլ արժի Գավառի համալսարանին միացնել, որպեսզի սպորտի պարապմունքներն ավելի առողջարար կլիմայական պայմաններում իրականացվեն,-նշեց Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։

17       18954  Gavar State University

27        23453 Armenian State Institute of Physical Culture»։

Ցոլակ Ակոպյան

Նա այլ բան էլ փաստեց․ «Ամենահետաքրքիրն այն է, որ դեռևս 2016 թ.-ին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամի վերակազմավորված Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ ՊՈԱԿ-ը Webometrics-ի վարկանիշային աղյուսակում գրավում է ավելի բարձր դիրք, քանի իր իրավահաջորդը, քանի որ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի կայքը դեռևս կա, իսկ վերջին նորությունը հրապարակված է այդ կայքում 2017թ.-ին։

Ուրեմն, պետք է Շիրակի պետական համալսարանը կրկին հետկազմավորվել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, որովհետև Շիրակի պետական համալսարանը իր իրավանախորդից ավելի ցածր վարկանիշային դիրք ունի։

18        19726  Gyumri State Pedagogical Institute

21        21115  Shirak M Nalbandyan State University»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31