Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրը և որդին ձերբակալվել են զենք և զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով

Հոկտեմբեր 18,2022 16:42

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու դեպք:

Ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, 22-ամյա որդու հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգներ` յուրաքանչյուրը 300.000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայով փոխադրել, այնուհետև պահել են իրենց բնակության վայրում, ինչպես նաև` իրենց կողմից համակարգվող ռեստորանային համալիրում:

Նախաքննության ընթացքում իրականացված խուզարկությամբ վերջիններիս բնակության վայրից հայտնաբերվել է երկու հատ ամբողջությամբ լիցքավորված պահատուփ՝ ընդհանուր 80 հատ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով, երկու հատ սվին դանակ, 8 հատ որսորդական փամփուշտ, 31 և 38 հատ այլ զինատեսակի փամփուշտ, իսկ ռեստորանային համալիրից հայտնաբերվել է ինքնաձիգ՝ իր փամփշտակալով՝ ամբողջությամբ լիցքավորված վիճակում, երկու հատ այլ զինատեսակի փամփուշտ, մեկ հատ նռնակ, մեկ հատ պահատուփ՝ լիցքավորված փամփուշտներով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող չորացված զանգված։

Նշանակվել են դատաձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձիք։

Երևանի վերոնշյալ բնակիչները ձերբակալվել են՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31