Վահան Քերոբյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է «Գնի՛ր հայկականը» ամենամյա երկրորդ համաժողովին։
🤝 Այս նախաձեռնությունը, որի հիմնադիրներն են Լիլիթ և Նշան Օտապաշեանները, նպատակ ունի համախմբել աշխարհասփյուռ հայությանը և հայկական ներուժը՝ միասին զարգացնելու Հայաստանի տնտեսությունը։
🖇 Միջոցառման ընթացքում Վահան Քերոբյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերին, աջակցության մեխանիզմներին, ինչպես նաև ՓՄՁ օժանդակության շրջանակում առաջիկայում նախատեսվող նոր նախաձեռնություններին։
📈 Համաժողովի ընթացքում քննարկվել են հայկական բիզնեսի զարգացման ուղիներն ու հնարավորությունները, գործարարները ներկայացրել են իրենց բիզնեսի հաջողության բանաձևերը։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն