Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինձ համար պարզ չէ, թե ինչո՞ւ եք գնում, պպզում էստակադայի վրա, լուսանկարվում. Աբգարյանը՝ Ավինյանին

Հոկտեմբեր 18,2022 16:30

«Ինձ համար պարզ  չէ, պարոն Ավինյան, թե դուք ինչո՞ւ եք գնում, պպզում էստակադայի վրա և լուսանկարվում, որովհետև դուք դրա հետ կապ չեք ունեցել, ոչ նախագծի և այլն։ Սա նոր բանի բացում էլ չէր, լավ է՝ կարմիր ժապավեն չեք կապել- կտրել: Այս տարակուսանքը միայն իմը չի, ինձ շատ են ասում: Գիտեք նաև հանրային կարծիքներ հավաքելու իմ ունակությունը, որովհետև 2018-ին ես նաև կիսվում էի ձեզ հետ այդ իմ փորձով, ուստի մի արեք էլի, թե չէ մեր բակում էլ նոր աղբարկղ են տեղադրել, արդեն մի քանի ամիս է՝ պոլիեթիլենային տոպրակը չեն հանել, կարող եք գալ էդ տոպրակը հանել-նկարվել». Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ասաց  Իզաբելա Աբգարյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Աբգարյանի ելույթը հետևեց քաղաքի տրանսպորտային համակարգի խնդիրների վերաբերյալ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ակտիվությանը:  «Քանի որ կայանատեղիների վերաբերյալ իմ դիրքորոշումը միշտ հստակ է, եղել, ես միտք չունեի խոսել, բայց քանի որ քաղաքապետի նորընտիր տեղակալը հարց բարձրացրեց տրանսպորտի վերաբերյալ, կարծում եմ, այո՝ շատ կարևոր թեմա է, քան այս կամ այն իրավաբանական անձին կայանատեղի տրամադրելը: Ուստի, պարոն Ավինյան, կարծում եմ, սիրուն չի, ավագանու անդամին ասել, այս կամ հարցը երևանցու համար ավելի կարևոր է, քան մյուսը, այն ինչ հիմա ես եմ ասում, քանի որ, կներեք դա պոպուլիզմ է: Ավագանու նիստերն անցնում են հստակ օրակարգով, ի դեպ այն հարցերը, որ դուք ուշադիր լինեիք մինչև փոխքաղաքապետ դառնալը՝ ավագանու նիստերին այդ հարցերի պատասխանները տրվել են, թե մետրոյի մասին, թե այլ հարցերի, քանի որ միասնական տոմսային համակարգի մասին մոտ 2 տարի է՝ քննարկումներ են գնում և  իմ վերջին հարցին այն ժամանակվա փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել էր, որ հուլիս ամսին է ներդրվելու, որ պայմանագիրը պատրաստ է, մրցույթը հայտարարված, բայց ինչ-ինչ պատճառներով դա չեղավ: Թեպետ, էն ինչ հիմա է տեղի ունենում և ուշադիր ու մասնագիտորեն հետևում եմ Երևանի քաղաքապետարանի լրատվությանը, պարզ է դառնում, որ հիմնականում քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը և քաղաքացիների հետ շփումը մի նպատակով է արվում՝ այն ուղղված է Ձեր քարոզարշավը կազմակերպելուն»:

Դիմելով, քաղաքապետարանի պաշտոնյաներին, Աբգարյանը շեշտեց, որ Երևանի լրատվության բաժինը կարիք ունի իսկապես  լուր-նորություն, քաղաքացիներին հետաքրքրող նյութ հաղորդելու, այլ ոչ թե այս կամ այն պաշտոնյաների ֆոտոսեսիաները հրապարակելու:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31