Զուր եք փորձում ահաբեկել ընդդիմախոսներին
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներս խստագույնս դատապարտում ենք մեր գործընկեր, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վրա կատարված հարձակումը։ Էդգարը լուրջ վնասվածքներ է ստացել։
Կատարվածը կհամարենք իշխանությունների կողմից վարձատրված հանցագործություն, եթե շատ արագ, օգտագործելով հատկապես առկա տեխնիկական միջոցները, չբացահայտվեն դաժան ծեծի կատարողները և պատվիրատուները։
Պահանջում ենք պատկան մարմիններից իրենց պատասխանատվությունն ապացուցել անձի անվտանգությունն ապահովելու գործում։
Պայքարող այլախոհներին ահաբեկել չի հաջողվի։
Կարդացեք նաև
Մամուլի հաղորդագրություն