ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ
Հոկտեմբերի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ:
Ա. Գրիգորյանը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման և առավել ամրապնդման գործում:
ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ:
Բրազիլիայի դեսպանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան, ինչպես նաև ընդգծել Բրազիլիայում հայկական համայնքի և մասնավորապես բրազիլահայերի կարևոր դերը առևտրում և տնտեսության մի շարք ոլորտներում:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԽ գրասենյակ