Երևանի ավագանին, հոկտեմբերի 18-ի նիստում, 49 կողմ, մեկ ձեռնպահ ձայնով որոշեց Երևանում տեղադրել նոր հուշատախտակներ։
Այսուհետ, Տերյան 19 հասցեում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի հուշատախտակը, Մոսկովյան 31 հասցեում կլինի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Սերգեյ Համբարձումյանի հուշատախտակը, Բաղրամյան 30 հասցեում կփակցվի ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Հովհաննիսյանի, Մաշտոցի 17 հասցեում՝ բանաստեղծ Եղիշե Չարենցի հուշատախտակը։ Հրաբխագիտության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Կարապետյանի հուշատախտակը կլինի Սայաթ-Նովայի պողոտա 25 հասցեում:
Քաղաքապետարանի առաջարկով` հուշատախտակները կճանաչվեն քաղաքի սեփականություն և քաղաքային իշխանությունները հոգ կտանեն դրանց մասին։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ