Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավագանին ընդունեց 2023-2025թթ. Երևանի ծախսերի միջնաժամկետ ծրագիրը

Հոկտեմբեր 18,2022 15:30

Երևան քաղաքի ավագանին հոկտեմբերի 18-ին հաստատեց «Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտները կանխատեսվել են համապատասխանաբար՝ 106 միլիարդ 334 միլիոն, 111 միլիարդ 598 միլիոն և 153 միլիարդ 448 միլիոն. Այս մասին ավագանու նիստի ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:

Երևան քաղաքի 2023-2025թթ. եկամուտների կազմում սեփական եկամուտների ցուցանիշը համապատասխանաբար 37 միլիարդ 684 միլիոն, 3, 43 միլիարդ 282 միլիոն է և սույն դինամիկան դիտարկելիս հարկ է արձանագրել, որ աճը կանխատեսվում 5 տարվա կտրվածքով:

«Երևան քաղաքի 2023-2025թթ. ծախսերը կանխատեսվում են համապատասխանաբար՝ 107 միլիարդ, 598 միլիոն, 111 միլիարդ 898 միլիոն և 155 միլիարդ 548 միլիոն և միտված են համայնքի համաչափ և կայուն զարգացմանը»,-նշեց Արևշատյանը: Նրա խոսքով, ծախսային մասը նախատեսվում է համապատասխան եկամուտների, որտեղ գերակշիռ մաս են կազմում կրթական, շրջակա միջավայրի պահպանության և շինարարության բնագավառներին հատկացված ծախսերը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31