Լրահոս
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան. Գործող իշխանության մոտ ռազմավարական մտքի պակասը հանգեցրեց այսպիսի խառնաշփոթի. «Ա1+»

Հոկտեմբեր 18,2022 15:34

. Հայաստանում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Սա հստակ գրված է թղթի վրա, իսկ իրականո՞ւմ։ Արդյո՞ք անկախ է գործում ՀՀ դատաիրավական համակարգը։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը խնդիրներ է տեսնում դատաիրավական համակարգում․ «Դատավորներ ունենք, որոնց համար իսկապես գործադիր իշխանությունից եկած ազդանշանները շատ էական են, նրանք սպասում են իրենց չակերտավոր վերադասի հրամաններին, նոտարական գործառույթներ են իրականացնում, այդ մարդկանց պետք է ուղղակի վռնդել դատական համակարգից, ստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»։

Ըստ Նորիկյանի՝ գործող իշխանությունը չի կարողացել կողմնորոշվել, թե ինչ գործիքակազմ կիրառել դատաիրավական համակարգում․ «Կհիշեք, որ մեկ խոսում էին անցումային արդարադատությունից, մեկ խոսում էին վեթինգից, մեկ խոսում էին սահմանադրական փոփոխություններից, մեկ բերեցին մտցրեցին ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, այսինքն՝ գործող իշխանության մոտ ռազմավարական մտքի պակասը հանգեցրեց այսպիսի խառնաշփոթի»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31