Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն այսօր կրկին բողոքի ցույց են անում. նրանք հավաքվել են ԿԳՄՍ նախարարության դիմաց։
ԲՊՀ պատվիրակությունը 15:30 մուտք կգործի նախարարության շենք: Պատվիրակության անդամ Էդգար Զատիկյանն հայտնեց Aravot.am-ին, որ ներկայացնելու են առաջարկների փաթեթ: Պատվիրակությունն ակնկալում է երկօրյա ժամկետում ստանալ ողջամիտ պատասխան՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ վաղը ԲՊՀ-ում կգումարվի գիտական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվելու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Արդեն մի քանի օր է՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել ու բողոքի ցույցեր են անում ընդդեմ բուհերի խոշորացման՝ պահանջելով փոխել այդ որոշումը։
Մարիա ՉԻՉԱԿՅԱՆ