«Ապառաժ». Սեպտեմբերի 15-30-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը գտնվում էին ԱՄՆ–ում: Արցախի պաշտոնյաները բավականին հագեցած այց են ունեցել, որի մանրամասների մասին զրուցել ենք Լեռնիկ Հովհաննիսյանի հետ.
–Պարոն Հովհաննիսյան, լրատվությունից տեղյակ ենք, որ հանդիպումներ եք ունեցել ԱՄՆ հայկական, քաղաքական, հասարակական և այլ շրջանակների հետ: Այդ հանդիպումներից որո՞նք կառանձնացնեիք, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել:
-ԱՄՆ ենք այցելել ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի հրավերով: Վաշինգտոնում մեզ միացել է նաև ԱՄՆ-ում և Կանադայում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Հանդիպումների մասին ամենօրյա լրատվություն էր տրվում, բավականին հագեցած էին, խիտ գրաֆիկով ենք աշխատել: Հետաքրքիր շատ հանդիպումներ են եղել, այդ թվում՝ Հայ դատի կողմից կազմակերպված «Կրթել, աշխուժացնել, մոտիվացնել» խորագրով խորհրդաժողովը, որը բաղկացած էր երկու փուլից՝ վաշինգտոնյան և լոս-անժելեսյան: Հիմնական բանախոսը ԱՀ ԱԳ նախարարն էր: Ես նույնպես ելույթ եմ ունեցել՝ խոսելով ԱՀ օկուպացված տարածքների մշակութային ժառանգության պահպանության, մարտահրավերների և մշակութային ցեղասպանության մասին, որն այսօր կատարվում է մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Բավականին ներկայացուցչական կազմ է եղել: Վաշինգտոնում մասնակցել է նաև փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը զբաղվում է ռազմագերիների խնդրով, իսկ ԱՄՆ Արևմտյան ափին մասնակցում էին ԱՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հանդիպումները բավականին բարձր մակարդակով էին կազմակերպվել, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ Հայ դատի մարմիններին: Մեր պատվիրակությունը պատշաճ ընդունելության է արժանացել ոչ միայն հայկական շրջանակներում, այլ նաև ԱՄՆ Կոնգրեսում ու Սենատում:
Կարդացեք նաև
—Կարո՞ղ ենք համարել, որ այցը հաջողված էր և իր նպատակին ծառայել է:
-Այո: Հիմա պետք է ականատես լինենք, թե ինչպիսի արձագանքներ կան, ու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոշ խոստումներ պետք է դրվեն գործնական հողի վրա: Այս առումով՝ այցը հաջողված էր և ծառայել է իր նպատակին:
Հարցազրույցը՝ Տաթևիկ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: