Լրահոս
Օրվա լրահոսը

«Լողափերից մեկում հանգստացող մարդիկ տարածում էին տեղեկատվություն առ այն, որ այս կամ այն շրջանում տարհանումներ են՝ ձեւավորելով պանիկայի ալիք». Վլադիմիր Վարդանյան

Հոկտեմբեր 18,2022 13:44

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ներկայացրեց «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է ազդարարման հետ կապված հարաբերություները տարածել մասնավոր ոլորտի եւ համայնքային կազմակերպությունների, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների վրա: Նախատեսվում է նաեւ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն տալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Նաեւ առաջարկվում է ազդարարման նոր տեսակ սահմանել՝ ազդարարում՝ հանուն հանրությանը ԶԼՄ-ներով, որի հիմական նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարի համար պետական կառավարման մարմինների նկատմամբ վստահության ամրապնդումը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարցրեց՝ պարզ է, որ GRECO-ի պահանջներն են հիմքում, բայց այս տեսքով արդյո՞ք կկարողանանք ապահովել ճիշտ բալանս այդ պարտավորությունների ապահովման եւ երկրի տեղեկատվական անվտանգային միջավայրի միջեւ: Փոխնախարարը ի պատասխան որոշեց երկու ամսով հետաձգել նախագիծը, քննարկել ու մշակել:

Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Դուք կհիշեք սեպտեմբերի 12-ից հետո տեղեկատվական այն ահաբեկչությունը, որը տեղի էր ունենում ՀՀ տեղեկատվական դաշտում, երբ որ որեւիցե լողափերից մեկում հանգստացող մարդիկ տարածում էին տեղեկատվություն առ այն, որ այս կամ այն շրջանում զարգացումներ են, տարհանումներ են եւ այլն՝ ձեւավորելով պանիկայի ալիք: Այո, հանրային իրազեկումը չափազանց կարեւոր է, քաղաքացին պետք է ունենա հնարավորություն տեղեկանալ իր պաշտոնական անձանց գործունեության բոլոր մանրամասների մասին, բայց նաեւ մենք պետք է կարողանանք պաշտպանել նաեւ պաշտոնատար անձին, պետականությունն ու պետական շահերը՝ նման տեսակի մանիպուլյացիաներից: Մենք ճիշտ բալանսը պետք է գտնենք: Մենք ազդարարման համակարգի առումով գործ ունենք տեղեկատվական էլեկտրոնային հարթակի հետ եւ այդ հարթակը պահանջում մեզանից առավել ուշադիր լինել այս հարցերի նկատմամբ: Մենք պետք է GRECO-ի մեր գործընկերների հետ անկեղծ ու հստակ խոսենք»:

Նախագիծը հետաձգվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31