«Խնդրում եմ, պահանջում՝ նիստը սկսելուց առաջ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ, ստուգել՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան նստած: Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտնվող շենք է, ես պահանջում եմ՝ բոլորիս անվտանգությունից ելնելով». Երևանի ավագանու հոկտեմբերի 18-ի նիստից առաջ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին։
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, որն այս պահին քաղաքապետի գործուղման պայմաններում կատարում է քաղաքապետի պարտականությունները, անպատասխան թողեց Անի Խաչատրյանին և սկսեց նիստը։ Անի Խաչատրյանը նորից հարց ուղղեց. «Պարոն Հովհաննիսյան, ես հիմա ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»:
Մինչ քաղաքապետի առաջին տեղակալը կփորձեր ձայն արձակել, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը միջամտեց. «Խնդիրը լուծված է, պետք չի նյարդայնանալ, ստուգված է, խնդիր չկա: Բոլորս գիտենք՝ ինչ հարց է, պարոն Անտոնյան, ձեզ է վերաբերում, խնդրում եմ՝ ուղիղ արձագանքեք: Հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ: Այս դահլիճում բոլորը հասկանում են, որ զենքով չեն կարող մտնել»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ արձագանքեց. «Բոլորն էլ գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ