Լրահոս
Օրվա լրահոսը

«Զերծ մնալ մեր երկիրը ավանտյուրաների մեջ ներքաշելու գայթակղությունից». Նոգինսկի հայերի հայտարարությունը

Հոկտեմբեր 18,2022 13:27

ՌԴ Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքի հայերի հայտարարությունը

2022թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «իր որդեգրած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը առաջ է տանելու ցանկացած պարագայում՝ հենվելով խորհրդարանական մեծամասնության և հայ ժողովրդի աջակցության վրա»: Եվ արդեն հաջորդ օրն իսկ Պրագայում սկսեց կյանքի կոչել այն՝ մինչև տարեվերջ պայմանագրային տեսք տալու մտադրությամբ:

Գործող վարչախմբի կողմից անցյալ տարի շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջան» վերտառությամբ գաղափարը, ինչպես կյանքը ցույց տվեց՝ ոչ այլ ինչ էր, քան պատերազմներից հոգնած և «խաղաղություն» երազող հանրությանն այդ բառի մոգական ազդեցությամբ մանիպուլացնելու և նրա ընտրաքվեներին տիրանալու միջոցով սեփական իշխանությունը երկարաձգելու պարզագույն հնարք՝որը իրական և արժանապատիվ խաղաղության հետ ընդհանրապես որևէ կապ չուներ և չունի:

44-օրյա պատերազմում կրած պարտության ռազմաքաղաքական, բարոյահոգեբանական հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և պետության մեջքն ուղղելու փոխարեն, վարչախումբը՝ գլխավորությամբ գործող վարչապետի, «խաղաղության դարաշրջան»-ի շրջանակներում անթաքույց կերպով լծվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող նախապայմանների բավարարմանը, այն է՝ հայությունը անվերջ պահել պառակտված և նվաստացած վիճակում և քայլ առ քայլ կազմաքանդել հայկական պետությունը՝ վերջնարդյունքում կործանելով այն:

Հիմա, ընտրություններից և «խաղաղության դարաշրջանի» հռչակումից մեկ տարի անց, երբ ռազմական գործողությունները Արցախից տեղափոխվել են Հայաստանի տարածք և առանց չափազանցության Հայաստանը կանգնած է գոյաբանանական խնդրի առջև, վարչապետի կողմից այդ նվաստացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգը համառորեն առաջ մղելը նմանվում է բացահայտ մարտահրավերի՝ ուղղված հայաստանցիներին և աշխարհասփյուռ հայությանը:

Մենք, ներքոստորագրող ծնունդով հայաստանցի հայերս, ովքեր հանգամանքների բերումով ժամանակավորապես բնակվում ենք ՌԴ-ում, բայց ունենք Հայաստանում բնակվող ընտանիքի անդամներ և հարազատներ, մտահոգ նրանց և համայն հայության օրրան Հայաստանի ճակատագրով, հանդիսանալով այն Հայ ժողովրդի մի մասնիկը, որի «աջակցության» վրա հենվելու մասին հայտարարվեց հոկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարությունից և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ

1.Անհապաղ դադարեցնել «խաղաղության դարաշրջանի» օրակարգի շրջանակներում հանդես գալ Հայ ժողովրդի անունից ՝մասնավորապես մեր և մեր ընտանիքների անդամների անունից: Մենք Հայրենիքը աճուրդի հանելու կամ մաս-մաս նվիրաբերելու լիազորություն չենք տվել ոչ-ոքի՝ այդ թվում և ձեզ :

2.Անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումները բավարարելուն ուղղված ստորացուցիչ «խաղաղության դարաշրջանի» օրակարգի սպասարկումն ու դրան պայմանագրային տեսք տալը՝ գալիք սերունդների առջև չփակելու մեջքը շտկելու և արժանապատիվ գոյության հնարավորությունների դռները: Բոլոր կարողություններն ուղղել համազգային ներուժի համախմբմանն ու դրա միջոցով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող ընթացիկ վտանգները չեզոքացնելուն:

3.Զերծ մնալ մեր երկիրը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ ներքաշելու գայթակղությունից՝ ուղղված Հայաստանը ռուսական գեոքաղաքական ազդեցության տիրույթից դուրս բերելուն, ինչն իրապես հղի է կործանարար հետևանքներով: Անհապաղ դադարեցնել Հայաստանում հակառուսական արհեստածին տրամադրությունների գեներացման խրախուսումն ու տարածումը՝ չվնասելու հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու ՌԴ-ում բնակվող երեք միլիոն հայության անվտանգությունը:

4.Վերոնշյալ կետերի կատարման անհնարինության պարագայում անհապաղ հրաժարվել իշխանությունից՝ առանց ցնցումների պետության ղեկավարումը հանձնելով հայաստանցիների և աշխարհասփյուռ հայության շահերից բխող գործառույթներ իրականացնելու ունակ ուժերի:

Կոչ ենք անում կարճ ժամկետում նմանօրինակ հայտարարություն-պահանջագրերով հանդես գալ Հայաստանի բոլոր բնակավայրերի ազգաբնակչությանը, Ռուսաստանի Դաշնության տարբեր բնակավայրերում բնակվող մեր հայրենակիցներին և այլ երկրների հայությանը՝ցույց տալու վարչախմբին,որ չունի լիազորություն հանդես գալու հայ ժողովրդի անունից:

Գործող վարչախմբի կողմից հայության պահանջին ականջալուր չլինելու դեպքում, հիմք վերցնելով ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, ինքնակազմակերպվել և բոլոր ռեսուրսներն ուղղել սեղմ ժամկետում իշխանությունից հեռացնելու վարչախմբին և կանխելու Հայաստանի անվերապահ կործանումը:

Օղակը սեղմված է խեղդամահ անելու աստիճան՝ Հայաստանի և Արցախի, հայոց լեզվի և քրիստոնեական առաքելական հավատքի գոյությունն ու շարունակականությունը ծայրաստիճան վտանգված է և այլևս դիտորդի դերում մնալը հավասարազոր է ինքնաոչնչացման :
Եկել է յուրաքանչյուր հայի հստակ և վճռական դիրքորոշման պահը…

Հայտարարությունը ստորագրել են 18 տարին լրացած 329 մարդ՝ նախապես ծանոթանալով հայտարարության բովանդակությանը:

Անդրանիկ Տոմեյան
Արտակ Ավդալյան
Հակոբ Պալաքյան
Վարդան Պողոսյան
Ռուդիկ Տոմեյան
Վաչիկ Պալաքյան
Արթուր Ղուկեյան
Յանիկ Մարդոյան
Արգամ Պողոսյան
Արտյոմ Արթուրի Առաքելյան
Կարեն Պողոսյան
Գուրգեն Պողոսյան
Մեսրոպ Յավրումյան
Հակոբ Ավդալյան
Արմինե Սոլոյան
Ռոման Մարդոյան
Սպարտակ Յավրումյան
Արփինե Յավրումյան
Գոհար Շահինյան
Նոդար Ավդալյան
Արփինե Աբրահամյան
Արեն Կորյան
Դիանա Հովսեփյան
Արթուր Բարսեղյան
Կարեն Միսակյան
Կարեն Գասպարյան
Ռաֆայել Հարոյան
Արսեն Դարբինյան
Սմբատ Մարդոյան
Վրույր Մկրտչյան
Կարապետ Մկրտչյան
Վաչագան Մկրտչյան
Պարույր Մխոյան
Բ. Բարսեղյան
Ա. Ղազարյան
Կ. Մաթոսյան
Մ. Պողոսյան
Ա. Մելքումյան
Բ. Մելքումյան
Նարեկ Ավդալյան
Տիգրան Մխոյան
Յան Մխոյան
Խաչատուր Պողոսյան
Մխիթար Մարտիրոսյան
Սպարտակ Մխիթարյան
Դավիթ Վանեսյան
Աշոտ Մարտոյան
Արմինե Ավդալյան
Հայկազ Պողոսյան
Արթուր Մխոյան
Վարդան Համբարյան
Նահապետ Դավոյան
Դավիթ Գասպարյան
Արմեն Գևորգյան
Բաղդասար Կավալյան
Սուրիկ Պողոսյան
Անդրանիկ Սիմոնյան
Ա. Աբրահամյան
Արտյոմ Մարդոյան
Գուրգեն Վելիցյան
Հայկ Դավոյան
Վահան Բարսեղյան
Արման Քերոբյան
Աղասի Ամիրխանյան
Սվետլանա Պողոսյան
Լիլիա Բաղդասարյան
Զոհրաբ Սուքիասյան
Ստեփան Տոնոյան
Համբար Գասպարյան
Արմեն Դալալոյան
Վարդան Պապիկյան
Թովմաս Մարգարյան
Լյովա Սերգեյան
Թովմաս Դավոյան
Անզօր Սահակյան
Էդգար Ավետյան
Սերգեյ Խանաղյան
Վահան Բաղդասարյան
Լ. Կարախանյան
Արմեն Պետրոսյան
Արմեն Ալբերտյան
Վիգեն Պողոսյան
Արթուր Բարսեղյան
Արայիկ Կարապետյան
Ալիկ Դավոյան
Սուրեն Հարությունյան
Հովհաննես Գրիգորյան
Ա. Թորոսյան
Սամվել Տոնոյան
Անտոն Սարգսյան
Գևորգ Գրիգորյան
Ատոմ Կարապետյան
Վիգեն Բարսեղյան
Էդգար Բասենցյան
Վաչիկ Կիրակոսյան
Կարեն Մուրադյան
Պարույր Հովսեփյան
Մուշեղ Հովսեփյան
Կարեն Դավթյան
Տաթև Դավթյան
Արմեն Ավանեսյան
Մանվել Սարգսյան
Աշոտ Մարտոյան
Բորիս Մխոյան
Արա Նիկոլյան
Լևոն Կարապետյան
Թորգոմ Մարգարյան
Հայաստան Տոմեյան
Արնո Սարգսյան
Դավիթ Առուստամյան
Էլիզա Հովսեփյան
Լիլիթ Ավդալյան
Վարդան Գալստյան
Նարեկ Խիրոյան
Ռամզես Սահակյան
Տաթևիկ Սահակյան
Մելինե Առաքելյան
Դոնարա Սահակյան
Սարգիս Սահակյան
Վարդան Առաքելյան
Արմինե Պողոսյան
Եվա Մարդոյան
Կարմեն Առաքելյան
Ռուբիկ Առաքելյան
Երազիկ Առաքելյան
Լյուդմիլա Առաքելյան
Սեդա Առաքելյան
Աստղիկ Մարդոյան
Հոռոմ Մարդոյան
Սամվել Մարդոյան
Մարիետա Մարդոյան
Անյա Հովհանիսյան
Մարտուն Կոստանյան
Մարգար Կոստանյան
Արտյոմ Սարոյան
Ամալյա Ղազարյան
Կարեն Թովմասյան
Խաչիկ Մինասյան
Ռուբիկ Մինասյան
Հրաչյա Գևորգյան
Սամվել Գևորգյան
Ռադիկ Միսակյան
Միշա Միսակյան
Վարուժան Գաբրիելյան
Ռաֆիկ Սահակյան
Դավիթ Աբգարյան
Վահագն Մնացականյան
Արտակ Խաչատրյան
Մարինա Խաչատրյան
Գարիկ Բարխուդարյան
Էդգար Մաթևոսյան
Արայիկ Յորդանյան
Արթուր Յորդանյան
Ալվարդ Խաչատրյան
Սյուզի Մամիկոնյան
Արսեն Հովսեփյան
Լ. Հովսեփյան
Ա. Հովսեփյան
Գ. Մանուկյան
Լուսինե Հակոբյան
Ռաֆայել Ֆթոյան
Գագիկ Կիրակոսյան
Արմեն Հակոբյան
Հրայր Հակոբյան
Սուսաննա Հակոբյան
Մարգարիտա Հակոբյան
Լևոն Սահակյան
Ապետ Ղազարյան
Հովհաննես Կարիբյան
Անահիտ Կարիբյան
Արսեն Մելքոնյան
Յուրա Մելքոնյան
Արսեն Պետրոսյան
Տոլիկ Հակոբյան
Հովհաննես Փանոսյան
Գրիգոր Գրիգորյան
Կարեն Գասպարյան
Կարեն Առաքելյան
Արմեն Առաքելյան
Արտակ Առաքելյան
Ռուդիկ Առաքելյան
Ռոման Թովմասյան
Ալբերտ Ավետիսյան
Վոսկան Ավետիսյան
Վահագ Հովեյան
Արտակ Աբրահամյան
Անդրանիկ Զաքարյան
Լիլիթ Հովհաննիսյան
Արտակ Սաղաթելյան
Վարդան Ենոքյան
Ալբերտ Գասպարյան
Լաուրա Պետրոսյան
Բաբկեն Խաչատրյան
Լյուբա Վարդանյան
Հակոբ Նավասարդյան
Միքայել Մելիքյան
Արսեն Մարտոյան
Դիանա Ղարագյոզյան
Շուշիկ Գազեյան
Սարգիս Առաքելյան
Վահան Սևոյան
Արմինե Սևոյան
Նվեր Վարդանյան
Վարդգես Մխիթարյան
Մարիա Մխիթարյան
Մարիամ Մխիթարյան
Նունե Մելիքյան
Վարուժ Մելիքյան
Անուշ Դանիելյան
Մարատ Ավետիսյան
Արմեն Կիրակոսյան
Անուշ Դումիկյան
Արմենուհի Դումիկյան
Կարինե Պողոսյան
Սուսաննա Պետրոսյան
Գագիկ Ղազարյան
Հայկ Սարգսյան
Գյանջումյան Վաչիկ
Միխայիլ Սիմոնյան
Նորայր Թադևոսյան
Էդուարդ Օսիպյան
Սոֆի Զաքյան
Արմինե Աղաջանյան
Յուլիա Տոլկաչեվա
Անահիտ Պետրոսյան
Գևորգ Պողոսյան
Սոֆիա Սիմոնյան
Սուրեն Հովհաննիսյան
Հերմինե Գրիգորյան
Դավիթ Երեմյան
Արման Դանիելյան
Արթուր Կարապետյան
Նորայր Հասոյան
Գևորգ Բաբուջյան
Դավիթ Մելքոնյան
Մելինե Հարությունյան
Աննա Ղազարյան
Հասմիկ Կակոսյան
Արինա Ասատրյան
Տիգրան Ադամյան
Էդուարդ Հակոբյան
Մարիետա Ասլանյան
Վիկտորիա Գալստյան
Աննա Մոսոյան
Լուսինե Ալեքսանդրյան
Սուսաննա Մելքոնյան
Աիդա Չախմախչյան
Հովհանես Չախմախչյան
Մարիամ Մակարյան
Հայկ Հարությունյան
Ռոբերտ Խաչատուրյան
Արմեն Կանսուզյան
Ամալիա Ասլանյան
Լուսինե Հարությունյան
Սիլվա Բաբայան
Աիդա Բաբայան
Թամարա Հակոբյան
Անդրանիկ Գրիգորյան
Համլետ Մանոսյան
Անդրանիկ Մխիթարյան
Լևոն Հովհաննիսյան
Վոլոդյա Աղումյան
Արտաշես Միրզոյան
Ա. Հովսեփյան
Վասպուր Գրիգորյան
Դավիթ Ոսկանյան
Ստեփան Ավագյան
Սամվել Գրիգորյան
Արթուր Հովսեփյան
Արմեն Օհանջանյան
Արտավազդ Ավագյան
Նարեկ Մկրտչյան
Արայիկ Ավագյան
Խաչիկ Բելլույան
Հենրիկ Մկրտչյան
Դավիթ Գրիգորյան
Խաչատրյան Ավետիս
Ռ. Գրիգորյան
Կարուշ Ալեքսանյան
Վանիկ Պետրոսյան
Աշոտ Ղուկասյան
Աշոտ Շահբազյան
Վազգեն Հովհաննիսյան
Արթուր Բասենցյան
Վազգեն Պետրոսյան
Սմբատ Առաքելյան
Արարատ Սարգսյան
Արմեն Գրիգորյան
Լիանա Ասատրյան
Մարո Կիրակոսյան
Արամայիս Ասատրյան
Արման Շիրինյան
Գրիգոր Ալեքսանյան
Գագիկ Թորոսյան
Կորյուն Մելքոնյան
Ռոման Պ. Բասենցյան
Ռոման Ա. Բասենցյան
Գարիկ Պողոսյան
Մանվել Հովսեփյան
Մհեր Հովսեփյան
Վահե Պալաքյան
Կարեն Սուքիասյան
Ջոն Խանաղյան
Գ. Պալաքյան
Լեռնիկ Սուքիասյան
Ալիկ Բաղդասարյան
Արտյոմ Մարտիրոսյան
Սամվել Պողոսյան
Վահան Պողոսյան
Սամվել Էգնատոսյան
Մելքոն Ղուկեյան
Զոհրակ Պալաքյան
Հակոբ Բարսեղյան
Ալիկ Հովսեփյան
Դավիթ Պետրոսյան
Սեյրան Հովսեփյան
Ռազմիկ Մարտիրոսյան
Արմեն Աբրահամյան
Գիորգի Գրքիկյան
Արման Գրքիկյան
Հովհաննես Գրքիկյան
Արսեն Հովսեփյան
Հովիկ Աբրահամյան
Արմեն Հովսեփյան
Ռոզա Ավդալյան
Սվետա Մխոյան
Վերգինե Մարտիրոսյան
Ալվինա Պալաքյան
Մհեր Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31