ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել Center for Insights in Survey Research (CISR)-ի զեկույցը՝ Հայաստանում հասարակական կարծիքի ուսումնասիրման վերաբերյալ: Օրինակ հարցումներից մեկով 1499 բնակիչներից, որոնք 18 տարեկանից բարձր են եղել, այսպիսի հարց են ուղղել. «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ ճի՞շտ ուղղությամբ է գնում, թե՞ սխալ»:
Եվ այստեղ հետաքրքիր է, որ 2021 թվականի ապրիլ/մայիս ամիսներին իրականացված հարցումների համաձայն, հարցվածների 43 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ, 20 տոկոսը՝ սխալ ուղղությամբ եւ 37 տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել: Իսկ ահա 2022 թվականի հունիսին հարցվածների 31 տոկոսն է պատասխանել, որ Հայաստանը գնում է ճիշտ ուղղությամբ, իսկ 42 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ, իսկ 27 տոկոսն էլ հրաժարվել կամ դժվարացել է պատասխանել:
Նշենք, որ հարցումն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստան-ի կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների հետազոտության կենտրոնի անունից
Ն.Հ.
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: