Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդ ծանրորդները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում

Հոկտեմբեր 18,2022 12:14

Ալբանիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնության մեկնարկային օրը Հայաստանից մրցահարթակ մտած 20 տարեկանների պայքարին մասնակցող Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում 107 կգ-ով նվաճել է փոքր ոսկե մեդալ:

Հրումում մեր ծանրորդը առաջին մոտեցմամբ բարձրացրել է 130 կիլոգրամը եւ ցավեցրել աճուկային հատվածը: Սակայն մրցավարական հանձնաժողովը գտել է, որ նա վարժությունը կատարել է խախտումով եւ չի արձանագրել ցուցանիշը: Երկրորդ մոտեցման համար հատկացված երկու րոպեում Գառնիկը չի կարողացել բարձրանալ մրցահարթակ եւ գործի է դրվել վճռորոշ վերջին երկու րոպեն: Մեր ծանրորդը մոտեցել է ծանրաձողին, բարձրացրել կրծքին, բայց ավելին անել չի կարողացել եւ հրումում ու երկամարտում ստացել է զրո:

Նույն քաշային կարգում Սեյրան Խուդանյանը երկամարտում ցույց է տվել 217 (97+120) կգ եւ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Հաջորդ օրը նույն տարիքային խմբում 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը (գլխավոր լուսանկարում) պոկում վարժությունում 116 կիլոգրամով արժանացել է փոքր բրոնզի, հրումում 140 կիլոգրամով ճանաչվել է 4-րդը, իսկ երկամարտում 256 կիլոգրամ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31