Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծն առկա տեսքով չի կարելի ընդունել: Եթե նույնիսկ դա դիտավորյալ չի արվում՝ հետևանքները կարող են շատ ծանր լինել. «Փաստ»

Հոկտեմբեր 18,2022 10:15

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել նախագիծ, ինչի էությունն այն է, որ ՀՀ քաղաքացիություն կարող են ստանալ օտարերկրյա քաղաքացիները, որոնք 150 հազար դոլարի չափով ներդրում կկատարեն Հայաստանում գործունեության մի շարք ոլորտներում։

Իրականում կարող է պարզվել, որ նախագծի ենթատեքստում շատ վտանգավոր նպատակներ կան թաքնված, ինչի մասին արդեն խոսում են փորձագետները։ Արդոք պատահակա՞ն է, որ այն քննարկման է ներկայացվել կոնկրետ այն ժամանակ, երբ Հայաստանի ու Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններ են ընթանում։

Երևի թե պատահական չէ։ Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները «խաղաղության դարաշրջանը» բացելու համար պատրաստ են ամեն տեսակի զիջումներ կատարել թշնամուն, չի կարելի բացառել, որ այս նախագիծը թուրք-ադրբեջանական ինչ-որ պահանջի կամ առաջարկի մաս է կազմում, քանի որ դրանում նշված չէ որևէ սահմանափակում, թե որ երկրի քաղաքացիներին այն չի վերաբերում։ Եթե նույնիսկ դա դիտավորյալ չի արվում, ապա հետևանքները կարող են շատ ծանր լինել: Եթե Թուրքիան նույնիսկ հեռավոր Աֆրիկայի մի շարք երկրներում միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարում ու տարածում իր ազդեցությունը, ապա կարելի է պատկերացնել, թե թուրքական շահերն առաջ տանելու համար ՀՀ տնտեսության մի ստվար հատվածն ինչպես կարող են վերցնել իրենց ձեռքը։

Հասկանալի է, որ նրանք տնտեսական ազդեցություն կարող են ունենալ նաև առանց քաղաքացիության (երկքաղաքացիության), սակայն այստեղ առկա է նաև երկրում էական դերակատարություն ստանձնելու (ոչ միայն տնտեսական) գործոնը։ Ի վերջո, երբ էլ պետք լինի, իրենց ներդրումները կարող են դուրս հանել, սակայն երկքաղաքացիությունը չեն կորցնի։ Այնպես որ, ներկայացված նախագծով փաստացի նոր ռումբ է դրվում ՀՀ անվտանգության և ինքնիշխանության տակ, և, մասնագետների կարծիքով, այն առկա տեսքով ոչ մի դեպքում չի կարելի ընդունել։ Այս համատեքստում չպետք է պատահական համարել, որ դեռ անցյալ տարի Ալիևը հայտարարում էր, թե իրենք վերադառնալու են Երևան, Սյունիք ու Սևան, բայց ոչ տանկերով։

Այլ կերպ ասած՝ գումարներ ներդնելով, գույք ու տարածքներ գնելով՝ նրանք կարող են հաստատվել Հայաստանում և այդպիսով սկսել աստիճանաբար քայքայել մեր պետականությունը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31