Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո դեպի ՀՀ մարդկային նոր հոսքերը հանգեցնելու են լրացուցիչ գնաճի․ Թադեւոս Ավետիսյան․ «Փաստ»

Հոկտեմբեր 18,2022 09:00

Անդրադառնալով Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո դեպի ՀՀ մարդկային նոր հոսքերին, նշվածից բխող ռիսկերին ու հնարավորություններին՝ «Փաստի» հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց. «Սա բերելու է լրացուցիչ գնաճի, որովհետև պահանջարկը կավելանա: Մեր երկրում արդեն իսկ միջին գնաճը երկու անգամ ավելի է թիրախավորվածից: Արդեն լրանում է երրորդ տարին, ինչ Կենտրոնական բանկը չի կարողանում ապահովել թիրախավորված 4+-1 % գնաճը: Մենք արդեն երկնիշին մոտ միջին գնաճ ունենք: Իսկ ամենավտանգավոր ու սոցիալական հետևանքներով հղի հանգամանքը նվազագույն սպառողական զամբյուղի՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն է, որը միայն այս տարվա տասը ամիսներին 15 տոկոս և ավելի աճ է գրանցել: Նախորդ ամսվա կենսապահովման նվազագույն զամբյուղը շուրջ 83 հազար դրամ է: Այսինքն, այս տեմպերով շարունակվելու դեպքում մինչև տարեվերջ մենք մինչև 85 հազար դրամ նվազագույն սպառողական զամբյուղ կունենանք: Հաջորդ տարին նույնպես գնաճային բարձր ճնշումներով է լինելու, ինչն արդեն ակնհայտ է: Այս պայմաններում իրենք մյուս տարվա հունվարի 1-ից առաջարկում են նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ: Ակնհայտ է, որ անգամ մեկնարկի պահից՝ 2023-ի հունվարի 1-ից բարձրացված նվազագույն աշխատավարձն էապես ցածր է լինելու մեկ անձի՝ այդ պահին առկա նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքից»:

Թադեւոս Ավետիսյան

Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում իշխանությունների կողմից տնտեսական յուրաքանչյուր խնդիր բացառապես համաշխարհային հանգամանքով պայմանավորելուն, տնտեսագետը շեշտեց. «Դրանք պրիմիտիվ արդարացումներ են: Այո, գնաճ աշխարհի տարբեր երկրներում, նաև մեր տարածաշրջանում կա: Այն 2020-ից սկսած շարունակվել է նաև 2021, 2022 թվականներին ու գնալով ավելի է ահագնանում: Բայց այլ երկրներում կարևոր ցուցիչը հետևյալն է. պետական իշխանությունները բարձրացրել են սոցիալապես անապահովների վճարները՝ կենսաթոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը: Այդ երկրների թվում նաև Ռուսաստանն է: Այդ վճարները բարձրացրել են առնվազն այն չափով, որը լիարժեք չեզոքացրել է գնաճային ճնշումները: Այսինքն, մարդիկ նախկինից ավելի վատ չեն ապրել այդ գնաճի պայմաններում, որովհետև պետությունների կառավարությունները սոցիալապես խոցելի խմբերի թիկունքին են կանգնել՝ հասկանալով բարձրացումներ են արել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31