ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները: ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
«Դատախազության կողմից այսօր ԲԴԽ ներկայացված երկու միջնորդություններն էլ բավարարվել են»,-նշել է նա։