Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը գեղեցիկ ոճով պարտության մատնեց Ֆինլանդիան ներկայացնող Պիհլա Կայվոյին եւ անցավ քառորդ եզրափակիչ:
Մենամարտը բավականին հետաքրքիր անցավ: Չնայած Անուշը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն մրցավարներն, այնուամենայնիվ, ռաունդը գրանցեցին ֆիննուհու օգտին: Հաջորդ երկու ռաունդներում Անուշ Գրիգորյանն ավելի մեծացրեց ճնշումը եւ հարկադրեց ի վերջո հաղթող ճանաչել իրեն, առավել եւս, որ երրորդ ռաունդում մեր մարզուհին երկրորդ անգամ նոկդաուն ուղարկեց Կայվոյին:
Այսօր մեր հավաքականից ռինգ մտավ նաեւ 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանը, որը, ցավոք, պարտվեց իռլանդացի բռնցքամարտիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ