Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում հանդիպեցի երիտասարդ մասնագետների հետ: Եվ նորից տեսա այն ուժը, կամքը, որն ունեն մեր արցախցիները: Նրանց գլխավոր հարցը՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, և պատրաստակամությունը՝ ամեն կերպ օգնելու երկիրը ոտքի կանգնեցնել, ինձ միայն ոգևորում է:
Իմ պատասխանն է՝ մենք պատրաստ ենք Արցախ բերել լավագույն մասնագետներին, բայց դուք պետք է բաց լինեք ընդունելու նորը, առաջադեմը, որի շնորհիվ հնարավոր կլինի վստահ առաջ գնալ, զարգանալ ու դիմակայել տեղեկատվական պատերազմներին: