Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիս է տվել։
Ադրբեջանցի լրագրողը հարցրել է, թե արդյոք անցկացվելու են հանդիպումներ Հայաստանի ու Թուրքիա ԱԳ նախարարների միջև, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների միջև Հայաստանում կամ Թուրքիայում։ Նա հիշեցրել է, որ Չավուշօղլուի այն խոսքերը, ըստ որոնց, պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում անցկացնելու շուրջ. «Պրահայում Փաշինյանի հետ հանդիպմանը այս հարցը ղեկավարների կողմից վերահաստատվել է: Հետևաբար, արդեն 3-րդ երկրներ գնալու կարիք չկա: Հատուկ ներկայացուցիչներ պարոն Սերդարը և Ռուբինյանը շարարունակաբար հեռախոսակապի մեջ են: Նրանք իրար հետ կորոշեն՝ երբ Թուրքիայում հանդիպեն, երբ՝ Հայաստանում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: