Ներկայացնում ենք փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ՖԲ գրառումը՝ իր պաշտպանյալ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալության վերաբերյալ:
«ԱԱԾ-ն Էրիկ Ալեքսանյանին (լուսանկարում) կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: Կալանքի նյութերը չունեմ, առկա է միայն միջնորդությունը, բայց դա էլ բավարար է արձանագրելու, որ գործ ունենք բամբասանքների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի հետ: Թեև ֆորմալ Էրիկի պաշտպանն եմ, բայց ինքը պաշտպանության կարիք չունի, քանի որ իրավաբանության մեծ վարպետ է և վերջին տարիներին դիրքավորվել է որպես քրեական հետապնդման մարմինների ահ ու սարսափ: Անձամբ Էրիկը լայն ժպտում է, ռեպրեսիան տեղ չի հասել ու չի հասնելու: Նիստի ժամի մասին լրացուցիչ կհայտնեմ»։