«Ինչ կապ ունի «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» օրենքով գողը, ձերբակալված փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավորը» վերտառությամբ «Առավոտ» օրաթերթի հրապարակման մեջ նշվում է, որ «ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին եւ այդ ձերբակալության հետ է կապվում նաև Երևան քաղաքի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին ձերբակալելու լուրը: Այդ ձերբակալությունները առնչություն ունեն «օրենքով գողերի» քրեական գործի հետ: Մասնավորապես, խոսքը օրենքով գող Սուրեն Ավետիսյանի մասին է, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ եւ Արտյոմ Ղազարյանի՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։
Նշվածի հետ կապված հայտնում ենք, որ Սուրեն Ավետիսյանի վերաբերյալ թիվ ՇԴ/0095/01/22 քրեական վարույթը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, և վերոնշված ձերբակալությունները որևէ կապ չունեն վերոնշված քրեական վարույթի հետ։ Ավելին՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ներգրավված չէ և երբևէ ներգրավված չի եղել նշյալ գործով վարույթին։
Սուրեն Ավետիսյանի պաշտպանական խումբ՝
փաստաբաններ՝ Արամայիս Հայրապետյան
Կարդացեք նաև
Գուրգեն Հարությունյան
Մնացական Մարուքյան