Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզպետը մասնակցեց Ճամբարակ համայնքի վերընտրված ղեկավարի երդման արարողությանը

Հոկտեմբեր 17,2022 18:11

Հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ վերախոշորացված համայնքում մասնակցեց 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու առաջին նիստին, որի օրակարգում ընդգրկված էր նորընտիր համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությունը։

Նիստին մասնակցում էր նաև Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Ճամբարակի տարածքի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների և վարչական տարածքների ղեկավարներ, ավագանու անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանը, այլ պաշտոնյաներ։

Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Ճամբարակ խոշորացված համայնքի վերընտրված ղեկավար Վազգեն Ադամյանի երդման արարողությամբ, հնչեց ՀՀ օրհներգը, որին հաջորդեց օրհնության կարգը՝ մատուցված Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի ձեռամբ։

Նորընտիր համայնքի ղեկավարին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, հույս հայտնելով, որ համայնքի վերընտրված ղեկավարը իր աշխատանքի ընթացքում կանի հնարավորը՝ ի նպաստ Ճամբարակ համայնքի հզորացման և բարգավաճման։

«Շնորհավորում եմ Վազգեն Ադամյանին՝ Ճամբարակ վերախոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս փաստը խոսում է այն մասին, որ Վազգեն Ադամյանը նախորդ պաշտոնավարման ընթացքում իր առջև դրված պարտականությունները կատարել է բարեխղճորեն և ամենայն պատասխանատվությամբ։ Ես համոզված եմ, որ նույն վճռականությամբ և նվիրումով էլ նա կշարունակի իր ղեկավարած համայնքին ծառայել նաև այս փուլում, արդարացնելով վստահության քվե տված սահմանամերձ ճամբարակցիների հույսերն ու սպասելիքները։ Ամուր սահմանում կանգնած զինվորը պետք է ունենա նաև ամուր թիկունք։ Եվ ես համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մենք կստեղծենք այդ թիկունքը՝ կյանքի կոչելով բազմապիսի և տեսանելի ծրագրեր»,- նշեց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նորընտիր համայնքի ղեկավարին շնորհավորեցին նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանը, արարողության մյուս մասնակիցները, մաղթելով նրան արդյունավետ աշխատանք և հետագա հաջողություններ։

Իր հերթին Վազգեն Ադամյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և բոլոր ճամբարակցիներին, վստահության և շնորհավորանքների համար, նշելով, որ կձգտի ավելին անել, համայնքը շենացնելու և հզորացնելու համար։

Վերախոշորացման արդյունքում միավորվել են նախկին Ճամբարակ և Շողակաթ խոշորացված համայնքները՝ Ճամբարակ համայնքային կենտրոնով և 15 բնակավայրերով։

ՏԻՄ օրենքի համաձայն առաջիկայում կձևավորվի նաև Ճամբարակի համայնքապետարանի կառուցվածքը և աշխատակազմը։

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31