Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյան, որ ասում ես՝ սպասում ենք սեւ կարապի, էդ սեւ կարապը դու պիտի լինես»․ Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 17,2022 17:39

«Պարոն նախագահ, բա դուք անհարմար չե՞ք զգում, որ գալիս եք գվարդիայով, երկու օր նա ձեզ չի ընդունում, երկու օր հյուրանոցում սպասում եք, երկու օր հետո ընդունում է միայն ձեզ, պատվիրակությանը չի ընդունում, պատվիրակությանն ընդունում է՝ կակտուսի ծառ, ֆիկուսի թուփ աշխատող ինչ-որ մի պաշտոնյա, որը Սահմանադրությամբ, ՀՀ անվտանգության երաշխավորը պիտի լիներ»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին դիմեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանն ում ասես ընդունում է, հետո նոր բարեհաճում է Արցախից ժամանած պատվիրակությանն ընդունել:

Նա Արայիկ Հարությունյանին հիշեցրեց իր իսկ հայտարարությունը, որն արել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, արցախյան առաջին պատերազմում զոհված իր եղբոր գերեզմանի մոտ, որ եթե Շուշին հանձնեն ինքն ինքնասպան կլինի ու հետաքրքրվեց, թե Շուշին հանձնելուց հետո՝ ո՞նց է ապրում. «Պարոն Հարությունյան, լավագույն ժամանակն է ձեր ինքնասպան լինելու, եթե դուք հիմա ոտքի չեք հանելու Արցախի ժողովրդին»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց նաեւ, որ Արցախում բոլոր շինարարությունները դադարեցված են, ֆինանսավորումները կանգնած են, բացի ռուսաստանաբնակ Սերգեյ Համբարձումյանի ծրագրերից: Ըստ Նաիրա Զոհրաբյանի, Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է ծրագրերի ֆինանսավորումները: Նաեւ նպաստների վճարման հետ կապված խնդիր կա, Նաիրա Զոհրաբյանը հադրութցիներից է ահազանգեր ստացել:

 

Նաիրա Զոհրաբյանը զարմացած է ընդդիմության կեցվածքից էլ ու չի հասկանում, թե ինչի՞ են սպասում, ի՞նչ «սեւ կարապի» են սպասում: «Արմեն Աշոտյան, որ ասում ես՝ սպասում ենք սեւ կարապի, էդ սեւ կարապը դու պիտի լինես»: Դիմելով Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիներին էլ՝ հորդորեց հստակ հայտարարել, որ իրենք Նիկոլ Փաշինյանին տվել են Արցախը հանձնելու մանդատ կամ էլ խաբվել են՝ հավատալով ՔՊ-ի ծրագրին, որտեղ ամրագրված է Արցախի ինքնորոշման իրավունքը:

 

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի 150 հազար դոլար ներդրման դիմաց հնարավորություն է տրվում ՀՀ քաղաքացիություն ստանալու: Խոսելով այդ նախագծի մասին, Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ դա «Հայաստանի թրքացման» նախագիծ է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31