Ա1+. Կարեն Կունգուրցեւի գործով քաղաքացիական հայց է ներկայացվել։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանին։
Հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին։
Հիշեցնենք, որ 9 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել։ Մեղադրանք էր առաջադրվել Կարեն Կունգուրցեւին։ 9 տարվա երկարատեւ պայքարից հետո Կարեն Կունգուրցեւը վերջնական արդարացվեց։
Կարեն Կունգուրցեւի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ հայցվորին մեղսագրվող արարքը դասվել է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, նրան բերման ենթարկելու, ձերբակալելու, նրա բնակարանը խուզարկելու, խափանման միջոց կալանք ի սկզբանե կիրառելու, հայցվորի՝ ավելի քան երեք տարի եւ վեց ամիս կալանավորված լինելու, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության ու զանգերի սահմանափակման, քրեական գործի երկարատև նախաքննության և դատաքննության հետևանքով շուրջ 9 տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվելու, իսկ հետագայում արդարացվելու պարագայում, անձն օբյեկտիվորեն կարող է ունենալ հոգեկան տառապանքներ, որի հետևանքով հայցվորը կրել է ոչ նյութական վնաս և որը պետք է արձանագրել որպես փաստ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: