Հոկտեմբերի 17-22-ն անցկացվելու է Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի հյուրընկալում է 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրի Իտալիայից, Հունգարիայից, Ղազախստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից։
Փառատոնի գլխավոր հովանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու «Մենք» բարեգործական ՀԿ-ն։
Նախատեսվում է 11 բեմահարթակում ցուցադրել 19 ներկայացում՝ 18 թատերախմբի մասնակցությամբ։
Մամուլի ասուլիսի ընթացքում փառատոնի տնօրեն Կարո Բալյանը նշեց, որ այս տարի փառատոնն անցկացվում է 16-րդ անգամ, հիմա արդեն «#SaveCulture #StopAggression» թեմայով, որը նաև կոչ է միջազգային հանրությանն ու մշակութային շրջանակներին։
Կարդացեք նաև
Նա ավելացրեց, որ կլինի տոմսերի վաճառք և ողջ հասույթը կուղղվի բարեգործության։
Գերմանական «PPS Pressoffice» լրատվական գործակալության ղեկավար Դիեթեր Թոփը կարծում է, որ փառատոնի այս տարվա թեման՝ #SaveCulture #StopAggression տեղին է ընտրված:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետաց դասեր։
Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ