Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ազատամարտիկ կանանց մաշկահանել էին. աչքերը հանել էին, աչքերի փոխարեն քարեր էին տեղադրել». Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբեր 17,2022 17:12

Հայաստանը թեւակոխելու է ավելի լուրջ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական փուլ, ՀՀ իշխանություններն էլ չեն բացառում լայնամասշտաբ պատերազմը, հետեւաբար, հանրային գործիչները եւ ընդդիմադիր լրատվական ալիքները առավել թիրախավորվելու են: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ տեղեկացրեց, որ առաջիկայում կհրաժարվի Ֆեյսբուք սոցիալական ցանցից, այլ հանրային հարթակներում հանդես կգա, քանի որ Ֆեյսբուքում «մեր բառերը գլավլիտ են անում հայրենիքը ծախող շայկաները՝ լրագրողների անվան տակ»:

Առաջիկա զարգացումների համատեքստում, Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ օրերս Աստանայում կայացած ԱՊՀ գագաթաժողովին եւ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին՝ ասելով. «Աստանայում Նիկոլը արեց մի հայտարարություն, որը, եթե մենք ապրեինք ադեկվատ երկրում, ունենայինք առողջ հասարակություն, քաղաքական էլիտա, այդ հայտարարությունը բավարար պիտի լիներ, որ հարյուր հազարավոր մարդիկ՝ ծնողների գլխավորությամբ, լինեին փողոցում»: Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Աստանայում՝ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքում, սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակումից հետո, կան հայ զինվորների դիակներ, որոնք Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել: Այս խոստովանությունից հետո հանրության, առավել ևս քաղաքական վերնախավի լռությունը, Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է:

Նաիրա Զոհրաբյանը նախատեց նաեւ ԵԽ պատգամավորներին, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին, ովքեր «լալահառաչ» տեքստեր էին արտասանում, Հայաստանի դրոշով ցույցեր էին անում, բայց Ադրբեջանի հանդեպ այդպես էլ պատժամիջոց կիրառելու մասին ոչինչ չասացին, ինչը, ի դեպ, ԵԽԽՎ կանոնադրությունը թույլ է տալիս. օրինակ, կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, զրկել Ադրբեջանի պատվիրակությանը՝ ձայնի իրավունքից. «Այնպիսի ելույթներ էիք ունենում, որ ինձ թվաց, թե այդ հարցի քննարկումից հետո, քվեարկության պիտի դրվի՝ Ադրբեջանը, որպես ռազմական հանցագործ, ԵԽ-ից վտարելու հարցը, բայց դուք ոչինչ չարեցիք … Երբ մի ուկրաինացի պատգամավորի ֆենը խառնվում է, ռուսական պատվիրակությանը պատժում եք, էստեղ ոչ մեկի ֆենը չէր խառնվել, հայ ազատամարտիկ կանանց մաշկահանել էին. այո, փորձաքննությունը պարզել է, որ մաշկահանել էին, աչքերը հանել էին, աչքերի փոխարեն քարեր էին տեղադրել, մատերը կտրել էին եւ մտցրել էին՝ իրենց իսկ մատերն, իրենց իսկ բերանը, ոտքերը ձեռքերը անդամահատել էին: Այստեղ Նավալնու «պրիչոսկան» չէր խառնվել, հայ զինվորներին բռնաբարել եւ անարգել էին: Հարգարժան Ֆրանսիայի նախագահ, ես այնքան բան եմ տեսել, դուք ինձ չեք հուզի»: Նա մեղադրեց եվրոպական չինովնիկներին՝ սեփական հարմարավետությունը Ադրբեջանի ռազմական հանցագործություններից ավելի բարձր դասելուց:

 

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է եւ ինքը չի պատրաստվում այնտեղ ապրող իր քաղաքացիների հարցը քննարկել միջազգային հանրության հետ՝ ընդգծելով Իլհամ Ալիեւի այն դիտարկումը, որ հանդիպմանը նստած անձինք՝ Էմմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելը եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանը որեւէ տարընթերցում չունեն. «Նիկոլը չասաց՝ Ալիեւ, էս ի՞նչ ես ասում, էս ջուրը հիմա կշփեմ երեսիդ»:

Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին ընտրած «ֆունկցիոնալ տգետներին»՝ ասելով, որ ՔՊ-ի ծրագրում Արցախի ինքնորոշումն առաջնահերթություն է համարվել, մինչդեռ հիմա Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Արցախից: Նա հիշեցրեց նաեւ 2020 թվականի հոկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանի արած ֆեյսբուքյան գրառումը, որն, ի դեպ, հեռացված չէ, որ եթե զիջենք Արցախը, կզիջենք նաեւ Մեղրին, հետո՝ Երեւանը. Արցախը մեր տունն է, տունը չեն զիջում: Նկատի ունենալով ներկայիս զարգացումները՝ Նաիրա Զոհրաբյանը հարցնում է՝ իրավունք ունե՞նք ենթադրելու, որ «ձեր շեֆի հետ միասին» զիջել եք Արցախը, Մեղրին, հիմա էլ՝ արդեն Երեւանն եք զիջում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31