Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեր հիմնական ուղեկիցը՝ Apple Watch Series 8

Հոկտեմբեր 17,2022 16:42

8-րդ սերիայի Apple Watch-ը հնարավորություններով գերազանցում է իր նախորդներին ու արդեն իսկ դարձել է տարբեր ոլորտի ներկայացուցիչների հավատարիմ օգնականը:

Apple Watch Series 8-ի առավելությունները բացահայտում ենք 4 տարբեր մասնագիտության անձանց հետ՝ DJ MILL-ի, դիզայներ Թամարա Խաչատրյանի, ոճաբան Գայա Գևորգյանի և մարքետոլոգ Հենրիկ Համբարձումյանի հետ միասին:

Ձեր հիմնական ուղեկիցն այժմ էլ ավելի հզոր է. քնի կարգավորում՝ ավելի հետևողական լինելու համար, մարզվելու նոր եղանակներ՝ ուժեղացված Workout հավելվածով:

Հարթ և անթերի: Apple Watch Series 8-ն ունի մեծ, փայլուն Always-On էկրան: Նեղ շրջանակների շնորհիվ էկրանը ներդաշնակ է պատյանի կորերի հետ։

DJ MILL

DJ, պարուհի

«Նոր մոդելն ինձ օգնում է նույնիսկ աշխատանքի ընթացքում աննկատելիորեն կառավարել հաղորդագրություններս, գրանցումներս և հետևել զարկերակիս աշխատանքին»


Always-On Retina էկրանը դարձնում է Apple Watch-ի տեսքը ցնցող և հեշտ ընթեռնելի, նույնիսկ երբ ձեր դաստակն իջեցված է: Apple Watch 8-ը պատրաստված է ալյումինից: Մոդելը անջրանցիկ է, կարող է դիմակայել 50 մետր խորությանը:


Նորամուծությունները, որոնք օգտագործվում են գեղեցիկ, «միշտ միացված» էկրան ստեղծելու համար, նաև դարձնում են այն աներևակայելի դիմացկուն: Բարձր պաշտպանողականությամբ առջևի հաստ ապակին և հարթ հիմքը այն դարձնում է ճաքերի հանդեպ ավելի դիմացկուն:

Որքան ավելի շատ տեղեկացված լինեք ձեր առողջության մասին, այնքան ավելի արագ կլուծեք ցանկացած խնդիր: Apple Watch Series 8-ի առողջության առաջադեմ սենսորները տալիս են պատկերացումներ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ ձեր խնդիրները: Հետևեք Ձեր ցիկլին նորարարական նոր սենսորի միջոցով: Cycle Tracking-ն օգտագործում է առողջական տվյալները՝ հետահայաց գնահատական տալու համար, ինչը կարող է օգտակար լինել ընտանիքի պլանավորման գործում: Ձեր Cycle Tracking տվյալները կոդավորված են անցակոդով, Touch ID-ով կամ Face ID-ով:

____________

ԹԱՄԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիզայներ, KTOR ATELIER-ի հիմնադիր

«Բիզնես լեդիի համար, այսօր Apple Watch Series 8-ը մեղմ ասած անհրաժեշտություն է: Մշտապես լինելով զբաղված՝ բաց չեմ թողնում կարևոր հանդիպումներն ու հետում եմ օրվա գրաֆիկիս՝ նախապես պլանավորելով այն»

Sleep հավելվածը ոչ միայն հետևում է ձեր քնի ընթացքին, այլև ցույց է տալիս, թե որքան ժամանակ եք անցկացրել REM (rapid eye movement-քնի փուլ, որը բնութագրվում է ուղեղի ակտիվության բարձրացմամբ), Core (քնի էական հատվածը, դանդաղ ալիքային քունը) կամ Deep sleep (խորը քնի վերականգնման փուլն է) քնի մեջ, ինչպես նաև, թե երբ եք արթնացել:

Մարզվելու նոր ֆունկցիան թույլ է տալիս հետևել կծկումները, պտույտները, քայլերը հագեցված Workout հավելվածում:

____________

ԳԱՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ոճաբան

«Ես խիստ հետևողական եմ առողջությանս հանդեպ, իսկ նոր մոդելի օգնությամբ ողջ օրվա ընթացքում հետևում եմ մարմնիս ջերմաստիճանին, զարկերակիս աշխատանքին և կառավարում ինքնազգացողությունս»

Apple-ի բոլոր խելացի ժամացույցները հագեցած են QLED էկրաններով, սակայն դրանք իրականացվում են տարբեր ձևերով։ Apple Watch Series 8 էկրանը տեսողականորեն գրավիչ է իր բարակ շրջանակների շնորհիվ:

Apple Watch Series 8-ի էկրանի պայծառությունը հասնում է 1000 nits-ի, ինչը հիանալի ցուցանիշ է։

Բացի վերը նշվածից, 8-րդ սերիան նաև չափում է արյան մեջ թթվածնի մակարդակը և լիցքավորվում է շատ արագ:

____________

ՀԵՆՐԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

RARE Marketing Space-ի հիմնադիր

«Եթե անկեղծ, գնել էի այն՝ հետևելով տենդենցներին, սակայն օրեցօր համոզվում եմ, որ Apple Watch Series 8-ը պարզապես ոճի լրացում չէ, այլ աշխատանքի անփոխարինելի գործընկեր»

8-րդ սերիան պահանջում է 18 ժամ մարտկոց: Այնուամենայնիվ, watchOS 9-ի թարմացումով Apple-ի բոլոր խելացի ժամացույցները ունեն էներգախնայողության գործառույթ: Այն թույլ է տալիս երկարացնել Apple Watch Series 8-ի գործառնական ժամանակը մինչև 36 ժամ:

Apple Watch Series 8-ն ամենաբազմակողմանին է շարքում՝ պատյանների գույների և չափսի ընտրությամբ:

Նոր Apple Watch Series 8-ը կարող եք ձեռք բերել Apple-ի պաշտոնական ներկայացուցիչների խանութ սրահներում, օրինակ՝ iStore-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31