Երևանի քաղաքապետարանում այսօր՝ սեպտեմբերի 17-ին նախատեսված գործակարգավարական նիստը չի կայացել։ Պատճառն այն է, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երկրում չէ։
«Քաղաքապետը մեկնել է գործուղման»,- Aravot.am–ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժ/պ Լևոն Սարդարյանը։
Մեր այն դիտարկմանը, թե քաղաքապետի բացակայության կամ գործուղման դեպքում նիստերը գումարվում են այն տեղակալի գլխավորությամբ, որն այդ պահին կատարում է քաղաքապետի պարտականությունները՝ Լևոն Սարդարյանը համաձայնեց, ավելացնելով. «Այո, քաղաքապետի բացակայության դեպքում պարտականությունները ավտոմատ անցնում են առաջին տեղակալին, այս դեպքում՝ Լևոն Հովհաննիսյանին: Անշուշտ, նա իրավասու է նիստերը վարել, բայց որոշվել է այս շաբաթվա նիստը հետաձգել»:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ