Վ. Բրյուսովի անվան համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բուհի ուսանողները վաղ առավոտյան հավաքվել էին բակում: Նրանք տարբեր ելույթներում հայտնում էին իրենց անհամաձայնությունը բուհերի միավորման վերաբերյալ:
Բուհի դասախոսներից՝ ArmComedy (ԱրմՔոմեդի) ծրագրի հաղորդավար Սերգեյ Սարգսյանն, օրինակ՝ հարց հնչեցրեց. «Ո՞նց է դա լավացնելու մեր կրթության մակարդակը, կրթության որակը: Ո՞նց է այս ամենը մեզ ավելի լավ մասնագետ դարձնելու: Առայժմ մեզ ասում են՝ էյ, մենք ձեզ կմիավորենք ու ամեն ինչ լավ կլինի: Բայց ինչ-որ մեկիդ ասե՞լ են՝ ոնց է դա բարելավելու ձեր կրթության որակը»,-հարցրեց նա հավաքվածներին: Ոչ՝ բացականչեցին ցուցարար ուսանողները: «Դե ուրեմն փորձենք պարզել, հարցնենք այդ մարդկանց: Մեկը կա՞, որ հավատում է ԿԳՄՍՆ-ի խոսքերին»,-կրկին հավաքվածներին դիմեց նա: Ոչ՝ բացականչեցին հավաքված ուսանողները։
Ցուցարար ուսանողները կոչ էին անում միանալ իրենց՝ համարելով, որ դա միայն Բրյուսովի համալսարանի խնդիրը չէ: Նման ելույթ ունեցավ նաեւ քաղաքագիտության բաժնի ուսանող Էդգար Զատիկյանը, ասելով, որ իրենք պայքարում են ոչ միայն Բրյուսովի, այլեւ Մանկավարժականի, ֆիզկուլտուրայի ինստիտուտի եւ մյուս բուհերի համար:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Բուհի Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանն էլ իր էջում գրել է. «Միացման արդյունքում նոր կառուցվածքի և նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես վարչական և ուսումնաօժանդակ, պայմանավորված արտադրական ծավալների փոփոխմամբ (սովորողների թվի փոփոխություն, կառուցվածքային փոփոխություններ՝ օրինակ ամբիոնների»- հատված 3 բուհերի որոշման նախագծի հիմնավորումից։ Հետո էլ ասում եք ընդամենը 2 ռեկտորի հարց է…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ