Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 150 000 դոլարի ներդրման դիմաց՝ ՀՀ քաղաքացիություն. այս աբսուրդային նախագիծը դրված է հանրային քննարկման. Չալաբյան

Հոկտեմբեր 17,2022 12:04

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով նախատեսում է ընդամենը 150 000 $-ի ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն տրամադրել ցանկացած անձի, առանց նրա ազգային պատկանելիության հետ կապված սահմանափակման: Ակնհայտորեն, սա բաց հրավեր է մեր թշնամիներին՝ էժան գնով Հայաստանի քաղաքացիություն գնել, և ժամանակի ընթացքում օրինական ճանապարհով ստեղծել ընտրողների հոծ բանակ, որն ընդունակ է լինելու ազդել Հայաստանում իշխանության ձևավորման վրա (չեմ զարմանա, եթե այս իշխանությունը թշնամական երկրների քաղաքացիներին նույնիսկ զեղջեր տրամադրի՝ այդ գործընթացը արագացնելու համար):

Այս աբսուրդային նախագիծը այժմ դրված է հանրային քննարկման Արդարադատության նախարարության կայքում: Կոչ եմ անում ձեզ՝ չափսոսել ձեր ժամանակը, կից հղումով մտնել կայք, և վճռական «ոչ» ասել այս նախագծին, միաժամանակ պահանջելով կառավարությունից՝ հստակ սահմանափակում դնել բոլոր այն երկրների քաղաքացիների համար, որոնք թշնամական գործողություններ են ձեռնարկում Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31