Radar Armenia. Օրերս համացանցում տարածվել է ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների վերաբերյալ մի փաստաթղթի լուսանկար, որտեղ կետ առ կետ ներկայացված էին բանակցությունների հիմնական դրույթները, ինչպես խաղաղության պայմանագրի կնքման, այնպես էլ ԼՂ բնակչության ու ադրբեջանական իշխանությունների շփումների, տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների բացման հարցերի վերաբերյալ։
Այդ կապակցությամբ Radar Armenia-ն հարցում էր ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք համացանցում շրջանառվող փաստաթուղթը հենց բանակցային սեղանին եղածն է։
Դեսպանատնից մԱսնավորապես պատասխանել են. «Ձեռնպահ մնալով բովանդակության վերաբերյալ մեկնաբանություններից կամ մասնավոր դիվանագիտական հաղորդակցության քննարկումից՝ կարևոր է հիշել, որ բանակցությունները դինամիկ գործընթացներ են։ Դրանք սոցիալական հարթակներում չեն ընթանում։ Բանակցությունները վարվում են անձամբ, դեմ առ դեմ և տեղի են ունենում առաջնորդների միջև, որոնք հետամուտ են խաղաղության և ավելի լավ ապագայի՝ հանուն իրենց ժողովրդի»։
Հայկ ՄԱԳՈՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: