Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսանողներն առաջարկեցին ու թեժ քննարկեցին

Հոկտեմբեր 17,2022 12:00

Հյուսիսային համալսարանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր միջբուհական գիտաժողով` «Մասնագիտական կրթությունն ուսանողի աչքերով» խորագրով: Հանրապետության տարբեր բուհերից գիտաժողովին մասնակից ուսանողները իրենց առաջարկությունները ներկայացրեցին համալսարանական կրթական համակարգի բարելավման ուղղություններով:

Մասնավորապես, թեժ քննարկումներ ընթացան «բուհ-աշխատաշուկա» փոխհարաբերությունների կառուցման, ներբուհական բիզնես ինկուբատորների ներդրման, ստեղծարար շրջանավարտների թողարկման հիմնախնդիրների շուրջ:

Գիտաժողովի ընթացքում շեշտադրումներ կատարվեցին կրթական նոր տեխնոլոգիաների կիրառման խոչընդոտների վերացման ուղղությամբ: Հատկապես, ուսանողներն առաջարկում էին ակադեմիական ծանրաբեռնվածությունում լսարանային ժամերի կրճատում` փոխարենը ինքնուրույն աշխատանքի ավելացման հաշվին հետազոտական բաղադրիչի տեսակարար կշռի ավելացում: Ակտիվ քննարկումներ ծավալվեցին նաեւ մասնագիտական կրթության որակի բարձրացման ուղղություններով, կարեւորելով շրջանավարտի մրցունակ կարողությունների ձեւավորումն ու աշխատաշուկայում արագ դիրքավորվելու հնարավորությունները: Քննարկումների շրջանակից դուրս չմնացին նաեւ ոչ ֆորմալ կրթաձեւերի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները:

Գիտաժողովի ավարտին ուսանողներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր եւ հայտարարվեց, որ լավագույն զեկույցները կհրատարակվեն Հյուսիսային համալսարանի «Հյուսիսափայլ» գիտական հանդեսի առաջիկա համարում:

Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
15.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31