Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,
Շնորհավոր Հայ մամուլի օրը: Մենք պետք է իրապես գնահատենք անկախ ու պրոֆեսիոնալ մամուլի դերը մեր երկրում ու լրագրողների աշխատանքը՝ նրանց արժանապատվության նկատմամբ հարգանքով:
Պաշտոնյաների վերաբերմունքը ԶԼՄ-ի ու լրագրողի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում նրանց անխոչընդոտ աշխատանքը:
Լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով է քաղաքացին տեղեկանում, թե ինչպես է պետությունն աշխատում ու այդ կերպ կարողանում վերահսկել այն. ձեզ պետք է աջակցել հանուն երկրում իրավունքի գերակայության ու ժողովրդավարության, գիշեր ու ցերեկ գործը պետք է գնահատել արժանապատիվ վարձատրությամբ:
Կարդացեք նաև
Լրագրողների աշխատանքը լի է փորձություններով, մամուլի դեմ ոտնձգությունները պետք է արժանանան պետության պատշաճ արձագանքին, որ բացառվի անպատժելիությունը:
Այլակարծությունը պետք է ոչ թե արժանանա անհանդուրժողականության, այլ հաշվի առնվի պետության որոշում կայացնողների կողմից` ի շահ երկրի:
Շարունակե՛ք ձեր գրիչը ծառայեցնել մեր երկրի հզորացմանը:
Արման ԹԱԹՈՅԱՆ
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ