Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը

Հոկտեմբեր 16,2022 22:50

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, երկրի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը Հարավային Կովկասում Մոսկվայի բացասական դերի մասին՝ պնդելով, թե Էմանյուել Մակրոնը, «ըստ էության, ոչ թե մեղադրել է Ռուսաստանին, այլ ինքն էր արդարանում»:

«Հեռուստահաղորդավարները նրան նախատեցին, որ «Ֆրանսիան բախտի քմահաճույքին է թողել Հայաստանը»: Նա եռանդուն պատմում է, թե որքան ուժեղ է սիրում Ֆրանսիան Հայաստանը: Այստեղ հաշվարկը հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների վրա բավականին թափանցիկ է: Ձգտում է իմաստուն և վեհ երևալ», – РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մեդվեդևը և հիշեցրել, թե «ինչպես է ավելի քան կես դար՝ 1960-ականների վերջից, Ֆրանսիան իրեն պահել իր նախկին գաղութներում». – «Ինչպիսի արյան գետեր են հոսել այդ պատճառով Մալիում, Ռուանդայում, Կոնգոյում, Ալժիրում: Մակրոնն ինքը ժամանակին ներողություն էր խնդրում աֆրիկացիներից՝ քաղաքակիրթ Ֆրանսիայի օժանդակությամբ թութսիների ցեղասպանության համար: […] Այն ամբողջ «բաժանիր և տիրիր»-ի համար կախյալ և աղքատ երկրներում, որոնք դարերով ֆրանսիացիների խղճին են»:

Թարգմանությունը՝  Azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31