«Քոնն է ընտրությունը, ընտրի՛ր առողջությունը» խորագրով հանրային արշավը ում հաջողությամբ իրականացված է: Հերթը Տավուշի մարզինն է:
Մոտ օրերս իջևանցիները հնարավորություն կունենան իրենց քաղաքում մասնակցելու «առողջարար» միջոցառումների. սպորտլանդիաներ, համեղ ու առողջ բաղադրատոմսերով սննդի պատրաստման վարպետաց դասեր, ինտերակտիվ թատերական ներկայացում, առողջ կենսակերպի ձևավորման վերաբերյալ մասնագետի խորհրդատվություն. հետաքրքիր միջոցառումները այսքանը չեն, Տավուշն էլ առողջ ապրելակերպի հանրային արշավի վերջին կանգառը չէ:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ