Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան Չերնոգորիայում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում հաջողությամբ հաղթահարեց մեկնարկային արգելքը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի սանը որակավորման փուլում պայքարից դուրս թողեց Վրաստանը ներկայացնող Անա Խունջուային:
Առաջին ռաունդում մրցակիցները չափից ավելի զգուշավոր էին, եւ ռինգի մրցավարը նրանց ավելի ակտիվ՝ կոնտակտային մենամարտ վարելու հրահանգ տվեց: Դրանից հետո մեր մարզուհին յուրաքանչյուր հաջորդ ռաունդում մեծացրեց ճնշումը մրցակցի վրա եւ մարտի ավարտին կողային մրցավարները բոլոր երեք ռաունդները գրանցեցին Եկատերինայի օգտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ