Հրաձգության Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի առաջնությունում 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Մեր դիպուկահար մարզուհին օդամղիչ ատրճանակ, 10 մետր, 60 կրակոց մրցաձեւի որակավորման փուլում 582 միավորով 109 մասնակիցների մրցակցությունում 7-րդ արդյունքով մտել է եզրափակիչ: Էլմիրան ուժեղագույնների պայքարում բարելավել է արդյունքն ու դիրքը: Խոցելով 600.9 միավոր՝ նա բարձրացել է հինգերորդ հորիզոնական եւ օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել:
Աշխարհի առաջնությունում Հայաստանը ունեցել է եւս երկու մարզիկ: Ատրճանակ ձեւում Բենիկ Խլղաթյանը 576 միավորով զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, իսկ հրացան մրցաձեւում Հրաչ Բաբայանը 625,3 միավորով բավարարվել է 47-րդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ