Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր ակնարկում Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյան (տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2022 22:20

Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության ու սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը Սիսիանի նորընտիր ավագանու արտահերթ նիստում անհանգստացած էր` որ  «հայ ենք, բարեւում ենք հայերեն, բայց վարվում ենք թշնամու նման»։

«Մեզ անհանգստացնում է այն տագնապը, որ սահմանին կանգնած են բոլորիս եղբայրները, հարազատները։ Նրանք գոնե գիտեն որտեղ են կանգնած՝ թշնամու դեմ։ Բայց ի՞նչ է կատարվում ներսում, մենք ներսում ավելի շատ թշնամիներ ունենք։ Եկեք բոլորս գիտակցենք՝ ոչ թե մեզ անհրաժեշտ է աթոռ ղեկավարելու կամ լավ զգալու համար, այլ անհրաժեշտ է լինել  միասնական ու ուժեղ, որպեսզի կարողանանք մեզ ահագնացող վտանգներին պարզապես դիմադրել»,-ասաց տիկին Հովհաննիսյանը։

Ստացվում է այնպես, որ Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյան թշնամի՞ է համարում  այն սիսիանցիներին, որոնք չընտրեցին «Քաղաքացիական պայմանագրին»։  Ի դեպ, Նարա Հովհաննիսյանը Սիսիանի ավագանու ընտրություններին առաջադրված «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակի 24-րդ համարն է։

Հոկտեմբերի 15-ին Սիսիանի ավագանու արտահերթ նիստում պիտի տեղի ունենար Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, սակայն նիստը քվորում չլինելու պատճառով չկայացավ։  Նիստին 21 անդամից ներկայացել էին 9 անդամ։ Իր խոսքում Արմեն Հակոբջանյանը նշեց, որ պատրաստ է արտահերթ ընտրություններին։

«Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցություններն ու «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը հայտարարել են, որ վայր են դնում մանդատները։

«Մի բուռ փոքր Սիսիան է, եկեք համախմբվենք, եկեք աշխատենք ի շահ համայնքի, ոչ թե պաշտոններ խոստանանք մեկս մյուսին»,-ասաց նա՝ հիշեցնելով, թե  նախընտրական քարոզարշավի ընթացքում  «ինչ են արել  հակառակորդ ուժերը»։  Մենք զերծ մնացինք ավելորդ բառեր օգտագործելուց, իսկ իրենք քաղաքական ազնիվ դիմագիծ ունեցող մարդկանց փորձեցին անվանարկել, իսկ մենք լռեցինք։ Շնորհակալ ենք նրանց, ովքեր կանգնեցին մեր կողքին»,-խոսքը եզրափակեց Նարա Հովհաննիսյանը։

Պաշտոնյա տիկինը նաեւ համոզված է՝  «երկու անգամ հաղթողը մեկ անգամ էլ կհաղթի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Արմեն Դավթյան, խնդրում եմ փոխանցեք տիկին Նարային:
    Լավ, միթե՞ չկար մեկը, որ կանգնեցներ “«երկու անգամ հաղթողը մեկ անգամ էլ կհաղթի»”-ը ու հիշեցներ որ մի ամբողջ ազգ դարձրել են պարտվող: Ի՞նչ սիրտ ու ազնվություն ունի այս էակը հպարտանալու հայը-հայի դեմ հաղթելում: Ամոթ, առնվազն, պիտի զգար ընտրություններին անգամ դուրս գալուն: Հաղթելու ունակ եք, կազմակերպեիք հաղթանակը 2020-ին, ու ոչ մեկի մոտ կասկած չէր լինի որ կարող եք հաջող ապագա կազմակերպել: Լավ, ինչքա՞ն ցած է կարելի իջեցնել ընկալման նշաձողը: Սրանցներով ՀՀ-ին վերջն ա տրվում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31